Sputnik-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ հաղորդավարուհուն՝ Վիկտորյային (տեսանյութ)

Մանրամասներ
5

Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը ներկայացրել է վիրտուալ հաղորդավարուհուն՝ Sputnik Վիկտորյային, որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով և ամբողջությամբ կրկօրինակում է գործակալության իրական աշխատակցի արտաքինն ու ձայնը։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել Մարգարիտա Սիմոնյանը:

«Թվային Վիկտորյան արդեն անցկացրել է միջազգային տեսակամուրջ. Դաշնության խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովն առաջինն է փորձարկել նորագույն տեխնոլոգիաները՝ պատասխանելով Մոսկվայից, Մինսկից և Երևանից լրագրողների հարցերին: Այժմ վիրտուալ հաղորդավարուհին արագորեն սովորում է հարևան երկրների լեզուները՝ ավելի շատ փորձագետների Sputnik-ի մամուլի կենտրոններ հրավիրելու համար», - գրել է Սիմոնյանը։