Սի Ցզինպինը Զելենսկիին խոստացել է զենք չմատակարարել Ռուսաստանին

Մանրամասներ

ինաստանի նախագահ Սի Ցզինպինը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է զենք չմատակարարել Ռուսաստանին:

«Կիևը հույսը դնում է Չինաստանի վրա, որ նա չի աջակցի Ռուսաստանին զենքով կամ այլ տեխնոլոգիաներով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին իտալացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը չի լինի Ռուսաստանի Դաշնությանը զենք մատակարարող և չի աջակցի Ռուսաստանին զենքով կամ այլ տեխնոլոգիաներով»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ բանակցությունների ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ասել է, որ Պեկինը «մի կողմ կկանգնի գործընթացից» և զենքով չի աջակցի Ռուսաստանին։