Ֆրանսիայի վարչապետը նախագահական ընտրություններից հետո հրաժարական կտա

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ծրագրում է հրաժարականի դիմում գրել նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի վարչապետի հայտարարությանը։

«Ընտրություններից հետո առաջիկա օրերին, ավանդույթի համաձայն, նախագահին կներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա։

Ապրիլի 16-ին Մարսելում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Մակրոնն ասել է, որ կառավարության խնդիրն է լինելու «կանաչեցնել» տնտեսությունը և հրաժարվել հանածո վառելիքից: Նա նշել է, որ նոր վարչապետն անմիջականորեն ներգրավված է լինելու բնապահպանական պլանավորման մեջ, քանի որ այդ գործունեությունը «ազդում է բոլոր ոլորտների, ծախսերի և ներդրումների վրա»։