ԱՄՆ-ն չի օգնի Ուկրաինային՝ օդային թիրախները որսալու հարցում, ինչպես օգնեց Իսրայելին, քանի որ դրանք տարբեր հակամարտություններ են։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Ես գիտեի, որ այդ հարցը կառաջանա։ Դրանք տարբեր հակամարտություններ են, տարբեր օդային տարածք, սպառնալիքի տարբեր պատկերներ։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն մարտական դերակատարում չունի այդ հակամարտության մեջ»,- ասել է Քիրբին։
0Comments