Անակնկալներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Խոնարհվեցեք այնպես, որ նման լինի սիրո խոսքի սպասող մարդու կեցվածքին, ով գլուխը բարձրացնելով՝ տեսնելու է Փառքը, Ուրախությունը, Սքանչացումը, որոնք ծրարված են ակնկալվող փաթեթի մեջ

Հիսուս

Հոկտեմբերի 29

Տեր, հիմա գիտենք, որ ամեն ինչ լավ է, վստահում ենք Քեզ ամեն բանի մեջ, սիրում ենք Քեզ օրը օրին էլ ավելի, խոնարհվում ենք Քո Սուրբ Կամքի առջև:

Սակայն ձեր խոնարհումը նմանում է այն մարդու արածին, որ հարկադրված համակեպվում է իր գլխին իջնող ծանր հարվածին կամ ընդունում անխուսափելի որոշումը:

Խոնարհվեք, ինչպես երեխան է խոնարհվում՝ նախազգալով այն ուրախ անակնկալը, որ նախատեսել է իր համար իրեն սիրող մեկը: Խոնարհվեցեք այնպես, որ նման լինի սիրո խոսքի սպասող մարդու կեցվածքին, ով գլուխը բարձրացնելով՝ տեսնելու է Փառքը, Ուրախությունը, Սքանչացումը, որոնք ծրարված են ակնկալվող փաթեթի մեջ: