Ինչու՞ Բագրատ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չմեկնաբանեց

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հիմա չեմ կարող խոսել, շտապում եմ, հետո կխոսենք: Այսպես այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողներին պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է աշխատանքից ազատել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին:

Դիտարկմանը, որ դեռ կառավարության նիստի սկսվելուն մեկ ժամ կա, նա ասաց. «Ես հիմա հանդիպման եմ», եւ մտավ շենք:

Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք Սամվել Դանիելյանին ազատել են Բագրատ Սրբազանին ողջունելու համար: