Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
Սրբազան Պայքար

Ինձ համար վարչապետի ամենաընկալելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վարչապետի նախընտրելի թեկնածուն այս պահին անցումային իրավիճակում ինձ համար պետք է լինի Բագրատ Սրբազանը։ Սրբազանն ինչ ասաց, որ չպետք է լինի կուսակցական, նախկիններից, այդպիսի մարդ ես ընկալում եմ Սրբազան հորը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ամբողջ գործիքակազմն օգատագործվելու է գործընթացը վերջնարդյունքի հասցնելու համար՝ իմպիչմենտ, ժողովրդական ճնշում, և այլն։

«Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են պայքարին։ Երեկ հանդիպում ենք ունեցել Սուրեն Սուրենյանցի կուսակցության հետ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Հայաքվեի», նաև եզդիների կազմակերպության հետ»,-ասաց նա։