Սիրելի անուն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը
Հիսուս

Հունիսի 17

«Հիսուս»: Հաճախ տվեք Իմ Անունը: Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի. «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:

«Հիսուս»: Սիրով ու ջերմությամբ Իմ Անունը արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք: Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:

«Հիսուս»: Այս Անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:

«Հիսուս»: Այս Անունը Օգնում է՝ հաղթահարելու ձեր սխալները: Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը:

Այո. Անունս՝ Հիսուս: Ավելի հաճախ գործածեք Այն: Արտասանեք Այն քաղցրությամբ: Գործածեք Այն աղոթքով: Արտասանեք Այն զորությամբ: ՀԻՍՈՒՍ: