Կորոնավիրուսը մուտացիայի կենթարկվի. Այն դառնում է սեզոնային. «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար

Մանրամասներ

ա

Կորոնավիրուսը մուտացիայի կենթարկվի, այն կդառնա սեզոնային: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Վիրուսը, իհարկե, մուտացիայի կենթարկվի, եւ կլինեն նոր շտամներ: Ելնելով այն բանից, թե ինչ են ասում գիտնականները, այն արդեն սեզոնայնություն է դրսեւորում, կորոնավիրուսը դառնում է սեզոնային: Այն կգա այն սեզոնին, որը ինքը կընտրի, առայժմ դա նույնպես անորոշ պատմություն է: Այժմ այն գալիս է աշնանն ու գարնանը, թե ինչ կլինի հետագայում, մենք բոլորս կտեսնենք»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: