Նոր մանրամասներ են հայտնի դարձել Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ Լավրովի հեռախոսազրույցից

Մանրամասներ
լավրով իրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Գերատեսչությունը նշել է, որ Լավրովն ու Աբդոլլահյանը հաստատել են իրենց դիրքորոշումը Գազայի հատվածում անհապաղ զինադադարի օգտին։

ՌԴ ԱԳ նախարարը Իրանի արտգործնախարարի հետ զրույցում նշել է, որ նոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։