Էս կառավարությունից նասկու հոտ է գալիս, երկար ժամանակ է՝ չի փոխվել․ Լևոն Հարությունյան

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Լևոն Հարությունյան

«Էս կառավարությունից նասկու հոտ է գալիս, երկար ժամանակ է՝ չի փոխվել, էդ հոտը տարածվում է մեր վրա»,- 24TV-ի եթերում ասել է դերասան Լևոն Հարությունյանը։

«Օր առաջ փոփոխություն է պետք, բայց հաշվի առնելով մեր աչքի առաջ ունեցած փորձը, պետք չէ կլոունին դարձնել թագավոր։ Ու այդ բառակապակցությունից հրաժարվեք՝ «լավ, եթե ինքը չէ, բա ո՞վ»։

Հեղափոխությունից կծնվի մի լիդեր, ով օրվա մեջ գոնե 20 րոպե կմտածի, թե ո՞նց վերականգնի էս ազգի հպարտությունը։

Էսօր մեր վարչապետն էնքան է ամեն ինչ տեղը դրել, որ ժամանակ ունի ուղիղ եթեր մտնի ու ինչ ա՞ խոսում, անհասկանալի նախադասություններ, «գանգուր» խոսքեր։ Ո՞նց կարա երկրի վարչապետը էդքան պարապ լինի, որ օրվա մեջ ասենք մի քսան րոպե մտնի եթեր։ Ո՞ւր ենք գնում․․․»,- նշել է Հարությունյանը։