Երբ իշխանությունը վերածվում է սպառնալիքի, «հինգերորդ շարասյան» մեղադրանքը կորցնում է արդիականությունը. Արքեպիսկոպոս

Մանրամասներ
եկեղեցի

Երբ իշխանությունը վերածվում է պետության համար սպառնալիքի, «հինգերորդ շարասյան» վերաբերյալ մեղադրանքը կորցնում է իր արդիականությունը։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հոգևորականի խոսքով, այն առաջնահերթությունները, որոնց համար ներկայիս իշխանությունները ջանք չեն խնայում, Եկեղեցու դիմադրություն են առաջացնում և Եկեղեցուն զգույշ լինելու և չեզոքություն դրդելու համար փորձ է արվում տարբեր մեղադրանքներ առաջացնել։

«Հինգերորդ շարասյունի» հետ կապված հայտարարությունը սկզբունքորեն սխալ է, քանի որ մենք կարող էինք լինել «հինգերորդ շարասյուն», եթե իշխանությունը ծառայեր ազգային շահերին։ Երբ իշխանությունը վերածվում է պետության համար սպառնալիքի, «հինգերորդ շարասյան» վերաբերյալ մեղադրանքը կորցնում է իր արդիականությունն ու բովանդակությունը»,- նշել է արքեպիսկոպոսը։

Նրա խոսքով, այսօր, ցավոք, իշխանությունը վերածվել է պետության համար սպառնալիքի, և ի սկզբանե պետության առաքելությունը սահմանվել է անկախությունից ի վեր, այն պետք է ծառայի նվիրական ազգային շահերին, սակայն, երբ պետությունը կտրուկ նահանջում է այդ գործառույթների կատարման առումով, լինել «հինգերորդ շարասյան» մասին խոսք այլևս չի կարող լինել։