Դարի հարցը՝ 3 տարի ինչի՞ միհատ Նիկոլ չենք կարում հեռացնենք. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Դարի հարցը՝ 3 տարի ինչի՞ միհատ Նիկոլ չենք կարում հեռացնենք։

Յուրաքանչյուր ոլորտ ունի 2 տեսակի մասնագետներ՝ Իրականացնողներ և Վերլուծաբաններ։ Բիզնեսում կան վերլուծող տնտեսագետներ և գործարարներ, կինոյում կան կինոքննադատներ և ռեժիսորներ, ֆուտբոլում կան մեկնաբաններ և ֆուտբոլոիստներ, և այսպես բոլոր ասպարեզներում։ Բացառություն չի նաև քաղաքականությունը՝ կան քաղաքական ԳՈՐԾԻՉՆԵՐ և քաղաքական վերլուծաբաններ։

Հիմա մեր թե՜ իշխանությունները, թե՜ ընդիմությունները ամբողջովին կազմված են վերլուծաբաններից, քաղաքականություն վարող չկա։ Ընդհանրապես տարօրինակ չի, երբ գործող վարչապետը անվտանգային իրավիճակ է վերլուծում ու միաժամանակ լուծումներ չի առաջարկում, կամ ավելի վատ՝ առաջարկում է հանձնվելը։ Մարդը վերլուծող լրագրողից չի աճել։ Նույն կերպ անձը կարող է լինել նոբելյանի արժանացած տնտեսագետ, բայց փոքր արտադրություն չկարողանա աշխատացնել, որովհետև գործարարությունը պահանջում է լրիվ այլ հմտություններ։

Նույն իրավիճակն է ընդիմություների դաշտերում՝ ունենք վերլուծողների հսկայական բանակ, բայց քաղաքականություն վարողներ չկան։ Աշխարհաքաղաքական բոլոր հարցերը մի շնչով մեկնաբանում են, բայց հենց դուրս են գալիս դաշտ՝ վերածվում են ինչպես ֆուտբոլային մեկնաբանը ֆուտբոլիստի կարգավիճակում՝ էդքան խոսում ես, դե խաղա է։

Վատը նա է, որ քաղաքականության մեջ վերլուծաբանները ժողովուրդին գցում են խաբկանքի մեջ՝ մարդկանց թվում է թե իրենց դիմացը կանգնած է հզոր քաղաքական գործիչ, բայց շատ ժամանակ այդ անձը ոչ թե գործիչ է, այլ ընդամենը հերթական վերլուծաբանն է դուրս գալիս։

Վահրամ Մարտիրոսյան