Սրանց ՏՏ-ի մասին քննարկումը նման է շամպունի գովազդի՝ 3-ը 1-ում․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Դրամի փոխարժեքը բարձրացրեցին, ու հիմա բողոքում են այլ երկրների համեմատ անմրցունակ լինելուց՝ մասնավորապես ՏՏ-ն։ Բայց քպականները քպ չէին լինի, եթե այս ամենի մեջ չմեղադրեին տնտեսվարողներին՝ անբարեխիղճները տների ու ծառայությունների գները թանկ են պահում։ Բայց սրանով չեն սահմանափակվում ու պատրաստվում են երկրորդ հուժկու հարվածը հասցնել՝ վերացնում են բանկային գաղտնիքը։ Սրա հետևանքով ոչ միայն բիզնեսները, այլ անհատներն էլ են խուսափելու մեր երկրի հետ գործ ունենալուց։

Տեսնենք զինվորականներից ու տնտեսվարողներից հետո հաջորդ անբարեխիղճները ովքեր են լինելու։

Սրանց ՏՏ-ի մասին քննարկումը նման է շամպունի գովազդի՝ 3-ը 1-ում։ Մեկ քննարկման մեջ տեղավորում են ՏՏ մոդելի, գործիքակազմի ու ռեսուրսների հարցերը։ Առանց ՏՏ զարգացման մոդել ընտրելու, ցանկանում են միլիարդների գործարք կնքեն ու բյուջեից համատարած սուբսիդավորում հատկացնեն։

Որպես ՏՏ-ի զարգացման ցուցանիշ ընդունելոով միայն ՀՆԱ-ն, ցանկանում են շարունակելով հինը՝ սոֆթա-աութսորսային մոդելի քանակական աճով ապահովել ոլորտի ընդհանուր աճը։ Բայց այս մոդելն ունի 2 թերություն. առաջինը՝ նրա արտադրողականությունը ցածր է, և երկրորդը՝ պահանջում է զուտ ՏՏ մասնագիտություններ ունեցող մարդկանց մեծ քանակ։ Իսկ մեզ մոտ բնակչության 1.5%-ը արդեն ներգրաված է այդ գործին, որը մեծ ցուցանիշ է, և աճի տեղ գրեթե չունի։

Հայկական ՏՏ-ի համար մեկ խնդիրը քանակականը չի, այլ որակականն է։ Մեզ մոտ հարաբերականորեն քիչ են Deep Tech ընկերություններն ու մասնագետները։ Մյուս կողմից էլ շատ փոքր է կիբեռ-ֆիզիկական հատվածը՝ մեծ մասը Pure Soft է։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան