Սլովակիայի վարչապետը մահափորձի է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ
սլովակիա

Մահափորձի է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Հաղորդվում է, որ զինված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս, երբ Ֆիցոն դուրս էր գալիս շենքից, որտեղ կառավարությունն արտագնա նիստ էր անցկացնում։

Ֆիցոյին շտապ տեղափոխել են հիվանդանոց, ըստ լրատվամիջոցների՝ նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել, այդ թվում՝ որովայնին։

Ինչպես հաղորդվում է, կրակոցներ արձակողը ձերբակալված է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

Սլովակիայի նախագահը դատապարտել է վարչապետի դեմ «դաժան» հարձակումը՝ մաղթելով նրան ապաքինում: