Հենց սկսեցինք՝ զենքն էլ ենք ունենալու, տեխնոլոգիաներն էլ․ Իսկ մեզ հետ դաշնակցել ցանկացողներն էլ հերթ են կանգնելու․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ոչ թե կարևոր է թե դու ինչ ունես, այլ ինչպես ես եղածը տնօրինոում ու կառավարում։

Բիզնեսում որպես կանոն ոչ թե հաղթում են մեծ ռեսուրսներին տիրապետողները, այլ առկա՝ թեկուզ և փոքր ռեսուրսները արդյունավետ կառավարողները։ Նույնը վերաբերվում է նաև պետական կառավարմանը՝ հաջողում են իրենց երկրի հնարավորությունները արդյունավետ տնօրինողները, այլ ոչ թե նավթ ու մեծ բնակչություն ունեցողները։

Հովհաննես Բաղրամյանը որպես Սարդարապատում տարած հաղթանակի որոշիչ գործոն նշում էր մեր եղած սուղ ռեսուրսների գերարդյունավետ կառավարման կարողությունը։ Վազգեն Սարգսյանն և Իվանյանը Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գլխավոր գործոն նշում էին եղածի արդյունավետ կառավարումը։

2020-ի պատերազմում պարտության գլխավոր գործոնը նույնպես եղել է կառավարման վատ որակները, այլ ոչ թե ինչպես ոմանք են պնդում` ռեսուսրների անբավարարվածությունը։ Պարտության անխուսափելիության թեզը՝ սեփական պատմությունը չիմացող տգետների, պատերազմը կռիվ-կռիվ պատկերացնողների, դասալիքների ու դավադրապաշտերի սիրած զբաղմունքն է։

Հիմա էլ այս առումով ոչինչ չի փոխվել։ Մեր թուլության և շարունակական անհաջոողությունների խորքային պատճառը մնում է հենց եղածի ոչ արդյունավետ տնօրինումն ու կառավարումը, այլ ոչ թե քիչ փողը, զենքը ու մարդկանց ոչ բավարար առկայությունը։

Հենց սկսեցինք մեր եղածին ճիշտ կերպով տեր կանգնել՝ զենքն էլ ենք ունենալու, տեխնոլոգիաներն էլ ենք ստեղծելու, մեզ հետ դաշնակցել ցանկացողներն էլ հերթ են կանգնելու։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան