ԻՆչպես երևում է դեպքերի զարգացումից թշնամու դեմ կզելն էլ չի օգնում հա ՞ Ինչպես կասեր մի նիկոլական՝ ալիևին տենում ես ոնց ենք թուլցնմ։
Գավառական շուստրիների առաջին խումբը, ովքեր մտածում էին թե առանց ուժային բալանսի հնարավոր է յոլա գնալ, ժամանակ շահել, ատամները սեղմած սպասել՝ արդեն բաքվի բանտում են։ Այնտեղ անհամբեր շուստրիների հաջորդ խմբերին են սպասում։
Պետք է վաղուց պարզ լիներ 3 իրողությունները.
1. Մեզ ոչ ոք ժամանակ չի տալու
2. Մեր փոխարեն ոչ ոք մեզ չի պաշտպանելու
3. Ուժային բալանսի վերականգնումից բացի այլ լուծում ուղղակի գոյություն չունի
Իսկ լուծումը նույնպես 3 բանաձևերի մեջ է.
1. Պետական կառավարման որակի կտրուկ բարձրացում
2. Կանոնավոր բանակի թվաքանակի, կարգապահության և կառավարելիության զգալի բարելավում
3. Տեխնոլոգիական բեկում
Եվ առանց առաջինի հաջորդ երկու կետերը հնարավոր չի իրականացնել։ Երկիրը երկիր է դառնում կառուցելով, այլ ոչ թե կպցնելու մոլուցքով ու սրա նրա տակը մտնելու մղումներով։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments