Պատերազմը առաջին հերթին քաղաքական գործնթաց է, իսկ մարտավարական մասը նրա ընդամենը մեկ բաղադրիչն է․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
Վահրամ Մարտիրոսյան

Foreign Affairs-ում մի շատ լավ հոդված էր դուրս եկել "Սպասումների Տիրանիա" վերնագրով։

Այս հոդվածում սկսած 1805-ին տեղի ունեցած Աուստեռլիցի ճակատամարտից մինչև Ուկրաինական պատերազմի թատերաբեմ վերլուծվում են պատերազմների ինֆորմացիոն բաղադրիչները և նշվում է թե հաղթանակի համար ինչքան կարևոր են սեփական հասարակության ու միջազգային խաղացողների մոտ սպասումների ճիշտ կառավարումը։ Բերվում են օրինակներ գերդրական ու գերբացասական սպասումներով պատերազմներ վարողների, թե ինչպես են այդ ծայրահեղությունները պատճառ դառնում ռազմաճակատների փլուզման և ընդհակառակը՝ թե ինչպես են տակտիկական հաղթանակները վերածվում ստրատեգիական պարտությունների։

Որպես օրինակ բերվում է թե Հրեաները ինչքան ճիշտ վարվեցին, երբ 1973-ի մարտի դաշտում տարած տակտիկական հաղթանակը հայտարարեցին պարտություն ու հեռացրեցին իրենց ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Այս հոդվածը ևվս մեկ անգամ փաստում է թե 44-օրյաի ժամանակ ինչ մեծ հանցագործություն է կատարվել մեր նկատմամբ՝ թաքցնելով իրականությունը։

Այս հոդվածը վերաբերվում է նաև 2016-ի ապրիլյանին, թե ինպես կարելի է մարտի դաշտում տանել տակտիկական հաղթանակ, բայց միաժամանակ ընդհանուր պատերազմում կրել ստրատեգիական պարտություն։

Պատերազմը առաջին հերթին քաղաքական գործնթաց է, իսկ մարտավարական մասը նրա ընդամենը մեկ բաղադրիչն է։ Պատերազմները հաղթում և պարտվում են ռազմաքաղաքական էլիտաները, այլ ոչ թե սովորական զինվորները, սպաները կամ ֆիդայիները։

Վահրամ Մարտիրոսյան