Դանակահարություն՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում. Shamshyan.com

Մանրամասներ
Բելաջիո

Հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երանի բնակիչ 33-ամյա Նիկոլայ Պ.-ն: Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլայ Պ.-ի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Ն.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին: