Զելենսկին մեկնել է Հաագա

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Նիդերլանդներ: Հաագայում նա հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով: Այս մասին հաղորդում է Unian պարբերականին:

Հաղորդվում է, որ Զելենսկին նաև կայցելի Հաագայի միջազգային դատարան: Նախագահի պաշտոնում գտնվելուց ի վեր սա Զելենսկիի առաջին այցն է Նիդերլանդներ:

Մայիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Զելենսկին նաև պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա: