Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը գնալով ավելի է դժվարանում. Շառլ Միշել

Մանրամասներ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը դժվարանում է, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր նոր քննարկում շատ ավելի բարդ է լինում, քան նախորդն էր», - հայտարարել է Միշելը:

Նա նաև հավելել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցների կիրառման հետևանքով Եվրամիությունում և արևմտյան այլ երկրներում առկա տնտեսական և սոցիալական բոլոր դժվարություններին, ԵՄ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել հավելյալ սահմանափակումներ մտցնելու համար։