Ուղիղ Միացում․ Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը նշել է. «Այո, չափագրողներ են եկել գյուղ, գյուղում մեծ թվով ոստիկաններ կան: Գյուղացիները լարված են, բայց ոչինչ անել չեն կարող, ճանապարհ չեն փակել»:

Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու չափագրողները, ենթադրում է, մոտավորապես 3 օր կմնան:

Նշենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը, որ սկիզբ է առել Կիրանցից, այսօր կշարունակվի ժամը 11:00-ից՝ Սևանի թերակզու խաչմերուկից:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին, գտնում են, որ դրա տրամաբանությունը խեղաթյուրված է և Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ է միայն ենթադրում։