Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել

Մանրամասներ
սի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Ֆրանսիա, հայտնում է Xinhua-ն։

«60 տարի շարունակ Չինաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները միշտ եղել են արևմտյան երկրների հետ Չինաստանի կապերի ավանգարդում՝ միջազգային հանրության համար ստեղծելով տարբեր համակարգեր ունեցող երկրների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության մոդել»,- ասված է ՉԺՀ նախագահի գրավոր ելույթում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ պետական ​​այցով Ֆրանսիա ժամանելուց հետո։