ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում
Հունիսի 18, 2025

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Երևանյան հյուրանոցներից մեկում հայտնաբերել են ՀՀ-ում Եվրամիության առաքելության դիտորդներից մեկին` մահացած: Այս մասին հայտնել են news.am-ի աղբյուրները:

Ըստ կայքի նախնական տեղեկությունների` դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն): 2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Եվրամիության հետ ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը դիտորդներին տրամադրում է անձեռնմխելիություն և արտոնություններ, այդ թվում՝ անձեռնմխելիություն կալանավորումից և ձերբակալությունից։

2025 թ. հունվարի վերջին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ