ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է կրթաթոշակի տրամադրման մրցույթ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար
Հունիսի 19, 2025

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է կրթաթոշակի տրամադրման մրցույթ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով  դիմում-հայտերի ընդունման մասին։

ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարող են դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

2025-2026 ուստարվա համար նախատեսվող կրթաթոշակների թիվը 20 է։

Կրթաթոշակին հավակնելու պահանջներն են.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  • Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում՝ http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում, իսկ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելը
  • Գործատուի՝ վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես առնվազն 100 վարձու աշխատող ունեցող ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպություն հանդիսանալու պայմանը
  • Գործատուի մոտ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը
  • Գործատուի կողմից սովորողի ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը
  • Գործատուի և դիմումատուի միջև կնքված ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր՝ ուսման ակնկալվող ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով։

Համաձայն կարգի՝ ուսումնառության ընթացքում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը գործատուն սահմանված կարգով ԲԿԳԿ է ներկայացնում հաստատության կողմից տրված տեղեկանքը տվյալ քաղաքացու՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N267-Ն որոշման պահանջներին  համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց թվային պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև պարզ լիազորագիր) պետք է ներկայացնեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի քարտուղարություն կամ էլեկտրոնային տարբերակով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի հասցեով:

Հարցերի դեպքում զանգահարել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե +010 300109 (+705, +730, +840) հեռախոսահամարներով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ