Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» ամբողջ Սյունիքն է, ճանապարհը սողացող նվաճման առաջին քայլն է, ընդհանուր սահման են ուզում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիան ու Ադրբեջանը լայն ճակատով՝ դիվանագիտականից մինչև ռազմական, գնում են Սյունիքի նվաճման, «Զանգեզուրի միջանցքն» առաջին քայլն է։ Նրանց լրտավմիջոցներով ներկայացված քարտեզներում «միջանցք» կոչվածը ճանապարհ չէ, այլ Սյունիքի մարզն է ամբողջությամբ, երբեմն նաև Սյունիքն ու Վայոց ձորը միասին։
Միայն այն, որ քննարկվում է ճանապարհի վրա երրորդ ուժի հսկողությունը, նշանակում է, որ հայկական կողմը 1 քայլ հետ է արել։ Սա ևս թուրքական քաղաքականության տարր է, եթե հնարավոր չէ միանգամից, ապա նպատակին հասնել աստիճանաբար, սկզբից ճանապարհի «արտապատվիրակում» երրորդ ուժի, հետո որևէ նպաստավոր դեպքում, վերջանական նպատակի իրագործում»,- նշել է Գեղամյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․