Թրամփը կընդունի Կատարի նվերը. շքեղ օդանավը կփոխարինի նախագահական ինքնաթիռը
Մայիսի 12, 2025

Թրամփը կընդունի Կատարի նվերը. շքեղ օդանավը կփոխարինի նախագահական ինքնաթիռը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է ընդունել Boeing 747-8՝ որպես նվեր Կատարից՝ փոխարինելու Air Force One նախագահական ինքնաթիռը։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Նախագահը շեշտել է, որ դա «նվեր է, անվճար», և կօգտագործվի «ժամանակավորապես, հրապարակային և թափանցիկ գործարքի» շրջանակներում՝ փոխարինելով ներկայիս նախագահական ինքնաթիռը, որն արդեն 40 տարվա հնություն ունի։

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ինքնաթիռը կվերափոխվի և կօգտագործվի Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում, իսկ հետո, երբ Թրամփը հեռանա պաշտոնից, օդանավը կնվիրաբերվի նրա նախագահական գրադարանին, և նա կշարունակի օգտագործել այն։

Հաշվի առնելով Boeing 747-8-ի բարձր գինը՝ այս քայլն, ըստ CNN-ի, աննախադեպ է և բազմաթիվ հարցեր է բարձրացնում։ Ըստ կատարցի պաշտոնյաներից մեկի՝ ինքնաթիռը նվիրաբերվում է Կատարի պաշտպանության նախարարությունից Պենտագոնին, ինչն ավելի շուտ կառավարությունների միջև գործարք է, այլ ոչ անձնական։

Լրատվամիջոցը հայտնում է, որ սա «անվտանգային մղձավանջ է» ԱՄՆ գաղտնի ծառայության համար, որը պետք է մաս առ մաս ստուգի ինքնաթիռը։ Դեմոկրատները քննադատել են ինքնաթիռը որպես նվեր ընդունելու մասին լուրերը՝ դա անվանելով «ոչ միայն կաշառք», այլև «արտաքին առաջնակարգ ազդեցություն»։

Մայիսի 12-ին ԱՄՆ նախագահը մեկնելու է իր առաջին խոշոր օտարերկրյա ուղևորությանը, որի ընթացքում այցելելու է Կատար, ինչպես նաև Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրել

Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters

ԱՄՆ-ն ու Չինաստանն ավարտել են առևտրային բանակցությունները

Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ում կտրուկ կնվազեն դեղերի գները

ՈւՂԻՂ․ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում քննարկում է Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցեր

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը. Տեսանյութ

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ

«Անկարան տեղյակ չէ Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու ծրագրերից»․ Էրդողանի աշխատակազմ

«Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ГАЗ 3102»-ին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Կաննի կինոփառատոնն արգելել է սադրիչ «մերկ» հագուստները

Թրամփը կընդունի Կատարի նվերը. շքեղ օդանավը կփոխարինի նախագահական ինքնաթիռը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում