ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները
Մայիսի 15, 2025

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները

OpenAI ընկերության կողմից մշակված o3 և o4-mini արհեստական ինտելեկտի նոր մոդելները իրականությանը չհամապատասխանող պատասխաններ են տալիս ավելի հաճախ, քան իրենց նախորդ տարբերակները։ Այս մասին հայտնում է գիտահանրամատչելի Naked Science պարբերականը՝ վկայակոչելով TechCrunch-ը։

Ըստ հրապարակման՝ OpenAI-ի մասնագետներն այս պահին չեն կարողանում հստակ բացատրել այս «հալյուցինացիաների» հաճախացման պատճառը։ Ընկերության տեխնիկական զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է «լրացուցիչ հետազոտություն»՝ խնդրի աղբյուրը բացահայտելու համար։ Նշված զարգացումը խախտում է լեզվային մոդելների զարգացման մինչ այժմ գործող տրամաբանությունը, երբ յուրաքանչյուր նոր տարբերակ ավելի լավ էր գործում, քան նախորդը։

Ընկերության ներքին փորձարկումների համաձայն՝ o3 մոդելը PersonQA ձևաչափով հարցերին սխալ է պատասխանել 33 տոկոս դեպքերում, ինչը երկու անգամ ավելի վատ ցուցանիշ է, քան o1 և o1-mini մոդելների մոտ։ o4-mini մոդելը ցուցադրել է նույնիսկ ավելի վատ արդյունք՝ 48 տոկոս սխալ պատասխան։

Transluce հետազոտական լաբորատորիայի անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ o3 մոդելը պատրաստ է նույնիսկ հորինել պատասխան այն հարցին, թե ինքը ինչպես է գտնում պատասխաններ։ Բացի այդ, մոդելները հաճախ տրամադրում են անգործունակ հղումներ կամ «կոտրված» հասցեներ։ Հետազոտողների վարկածով՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս մոդելների ուսուցման մեթոդը խաթարում է այն մեխանիզմները, որոնք սովորաբար մեղմում են նման սխալները հետուսուցման փուլում։

Չնայած այս խնդիրներին՝ OpenAI-ն ընդգծում է, որ մոդելների նոր տարբերակները կայուն են մաթեմատիկական խնդիրների և կոդի գրանցման հարցում։ Ընկերության ենթադրությամբ՝ սխալների հաճախացման պատճառը կարող է լինել նաև այն, որ նոր մոդելները պատասխաններ են տալիս ավելի լայն և բարդ հարցերի շրջանակում։ Այդուհանդերձ, այսպես կոչված «մտածող» մոդելները՝ o3 և o4-mini, այս պահին որոշ դեպքերում ավելի վատ են գործում, քան «չմտածող» ChatGPT տարբերակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Խոշոր փոփոխություններ Կանադայի կառավարության կազմում

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Դեմոկրատները հրաժարվում են քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին

Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին

Կստեղծվի դեղամիջոց, որը կվերականգնի աչքի ցանցաթաղանթի նյարդային բջիջները. NatCom

Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am

Երևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար

Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց

Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ին

Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

Քարտեզը

Լավրովը չի մասնակցելու Ստամբուլի բանակցություններին

Հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկ է բարձրացել