Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը
Մայիսի 09, 2025

Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 7-ին ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել 367 եվրապատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ է մնացել 188-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջերս տեղի ունեցած խաղաղ զանգվածային ցույցերի կոշտ ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը հապճեպ զանգվածային դատական գործընթացների միջոցով՝ առանց քրեական իրավախախտումների որևէ ապացույցի», – նշվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «թուրքական կառավարությունը չի կարողացել վերացնել ժողովրդավարության հիմնարար թերությունները», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «երկիրն էլ ավելի են հրում դեպի լիովին ավտորիտար մոդել»։

Զեկույցում ասված է, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների կատարումից, ինչպիսիք են «կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնություններին հարգելն ու նրանց պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և համապատասխանությունը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»։

«Սրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների ենթակա հարցեր», – հիշեցնում են ԵՄ-ի խորհրդարանականները՝ շեշտելով, որ ԵՄ-ին անդամակցության չափանիշները ենթակա չեն քննարկման։

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ի ինստիտուտներին և միության անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ ու ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ շեշտը դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և տարածաշրջանային կայունության վրա»։

1999 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիային ճանաչեց որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր։ 2005 թ. հոկտեմբերին սկսվեցին բանակցությունները Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Շնորհակալություն այցի համար, կապի մեջ կլինենք. Պուտինը՝ Փաշինյանին. Տեսանյութ

«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել

Թոմ Քրուզի և դերասանուհի Անա դե Արմասի սիրավեպում կարող են խնդիրներ առաջանալ

Աղազարյանը Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնում

Պուտինն ու Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ

Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար

Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին

Նորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում

Չնայած մեր քաղաքական հակասությունների՝ մենք հանդիպեցինք իմպիչմենտը նապատեսող մարդկանց հետ․ ՀԱԿ փոխնախագահ

Հնդկաստանը դադարեցրել է քաղաքացիական չվերթները 24 օդանավակայաններում

Ի՞նչ եք անելու, եթե Փաշինյանը վաղը հայտարարի ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Շարմազանով

ՀԱՊԿ պետությունների զինվորականների մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին խոսում է նրանց միասնականության մասին. ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ

Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին

6-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ այսօր նրա ծննդյան օրն է