Հերի՛ք է մութ անկյուններում խոսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, եկեք ուղիղ եթերում խոսենք, մեկն՝ ընդդեմ երեքի. Փաշինյան
Հուլիսի 03, 2025

Հերի՛ք է մութ անկյուններում խոսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, եկեք ուղիղ եթերում խոսենք, մեկն՝ ընդդեմ երեքի. Փաշինյան

Հերիք է կամ միամիտ կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք, լուրջ դեմքով բաներ պատմեք, բան ունեք ասելու, եկեք գնանք խոսենք ուղիղ եթերում, հերիք է գնաք մութ անկյուններում առանձնացված խոսեք: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետն է հրահրել պատերազմը: 

«Ինչի՞ մասին եք ուզում խոսեք, ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսենք, ուզում եք պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսենք, ինչի՞ մասին եք ուզում խոսել, եկեք գնանք խոսենք: Ինչքա՞ն պետք է էդ մարդիկ գնան թաքուն էս պատի տակ, էն ծառի տակ, էն անկյունում, ինչքան մութ անկյուն կա խոսեն: Բան ունե՞ն խոսելու, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունե՞ք ասելու, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում խոսենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Քոչարյանի մեկ այլ հայտարարությանը՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած 2,000 հոգի անվտանգությունն է պահում ու վատ չէին անում իրենց ֆունկցիաները, իսկ այդ ընթացքում ՀՀ ղեկավարը Պրահայում ընդունեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ ՌԴ-ին տեղյակ չպահելով ու դրանով վերցրեց ՌԴ-ի միջնորդի աթոռը տակից, Փաշինյանն ասաց, որ դրան նախորդող շրջանում տեսնելով զարգացումները մեր գործընկերներին՝ ՀԱՊԿ-ին ասել եմ՝ տեսնում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ:

«ՀԱՊԿ մեր գործընկերներն ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում և որ ՀՀ տարածքներն իրենց համար կարմիր գիծ են: Երբ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել: Ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ համար անհարգալից ու որոշում եմ կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ինչքան էլ դա աբսուրդ հնչի, Հայաստանի վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այս մտքի հետ բանավեճ ունեն, շարունակում եմ հրավիրել նրանց բանավեճի ուղիղ եթերում:

Գիտեք ինչ՝ երբ մի բանն են ասում՝ հերթական սարսափազդու բանն են ասում մեր գործընկերները , եկեք ձեր խելոք, հիմար, իմաստուն մտքերը հավաքեք, կանգնենք խոսենք մեկն՝ ընդդեմ երեքի»,- նշեց նա:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 21:15

Լրահոս

Ֆոտո

Գլխավոր դատախազը ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կկատարվեն

Ահա և կապն «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև». Փաշինյան

Ռուսաստանը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից

Ռոսպոտրեբնադզորը ՀՀ-ից պարզաբանում է խնդրել ռուսական պաղպաղակի ներմուծման արգելքի վերաբերյալ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱԺ–ն ընդունեց ՔՊ-ի հեղինակած Հայաստանի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունն

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ. Axios

Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանը չի նահանջի իր նպատակներից

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Մասնավորի համար սրճարան կառուցելը հանրային գերակա շա՞հ. Հոկտանյանը արձանագրում է՝ կոռուպցիոն ռիսկերի մասին

Վաղը և հուլիսի 5-ին մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ. ՆԳՆ

Շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր. մենք արդեն բանակցություններ վարում ենք. Լևոն Զուրաբյան

Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը. Փաշինյան