Մայիսի 7-ին Հնդկաստանի կողմից Պակիստանի նկատմամբ ռազմական գործողության մեկնարկով պայմանավորված Պակիստան մեկնած թուրքական օդանավերը թռիչքի կեսից հետ են կանչվել Ստամբուլի օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությանը պատկանող օդանավը վերադարձել է Ստամբուլ-Իսլամաբադ, իսկ «Pegasus ավիաուղիների» օդանավը՝ Ստամբուլ-Քարաչի թռիչքից:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի բանակը մայիսի 7-ին ռազմական գործողություն է մեկնարկել Պակիստանի ուղղությամբ: Հասցված հրթիռային հարվածների հետևանքով, ըստ պակիստանյան կողմի, մահացել է 2, իսկ վիրավորվել՝ 12 մարդ: