Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունեն
Հունիսի 18, 2025

Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունեն

Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ հաստատեց ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։

«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշեց Ասլանյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 22:52

Լրահոս

Ֆոտո

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

Մեծ թվով ոստիկաններ ժամանեցին ՔԿ, որտեղ Սամվել Կարապետանի աջակիցներն են

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Մոսկվայի պատրիարքարան

Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս

Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի), դա տեղի կունենա արագ․ Փաշինյան

Սամվել Կարապետյանը ՔԿ-ում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրանի Լուրեստան նահանգում բռնել են Իսրայելի հինգ աջակցողների

Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իսրայելի երկնքի նկատմամբ․ ԻՀՊԿ-ի պաշտոնական հայտարարությունը

Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների. Նիկոլ Փաշինյան

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

Իրավապահները Փաինյանի խոսքն ուղիղ էին հասկացել. «Հրապարակ»

Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը պետք է հեռանան Մայր Աթոռից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ»

ՔՊ-ի ներսում բունտ է հասունանում. Կանանց դժգոհությանը միացել են իրենց սուսիկ-փուսիկ պահած տղամարդիկ. «Իրավունք»