Փաշինյանն արտահերթ ընտրության դեպքում կդիմի Թուրքիային և Ադրբեջանին՝ նախկիններին բացառելու խնդրանքով. Կարինե Աճեմյան. Տեսանյութ
Մայիսի 04, 2025

Փաշինյանն արտահերթ ընտրության դեպքում կդիմի Թուրքիային և Ադրբեջանին՝ նախկիններին բացառելու խնդրանքով. Կարինե Աճեմյան. Տեսանյութ

Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ունի արտաքին աշխարհի աջակցությունը. ուշագրավ է, որ նրան աջակցողների շարքում են Թուրքիան և Ադրբեջանը, սակայն, այդքանով հանդերձ, եթե Հայաստանում հնարավոր լինի կազմակերպել համաժողովրդական շարժում, ընդհուպ՝ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունն ունեցող Փաշինյանը կհեռանա իշխանությունից, ուստի այժմ անհրաժեշտ է Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարին տալ քաղաքական ձև և բովանդակություն, քանզի իշխանափոխությունն ինքն իրենով ամբողջությամբ քաղաքական գործընթաց է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վերադասավորման փուլին և փողոցային պայքարի ժամանակավոր դադարի պատճառներին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը։

«Ի՞նչ է նշանակում՝ պայքարել իշխանափոխության համար, բայց ասել, որ պայքարը չպետք է լինի քաղաքական։ Ի՞նչ է նշանակում՝ ասել, թե շարժումը պետք է չքաղաքականացնել։ Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Երկրորդ և Երրորդ նախագահների քաղաքական թիմերն են որպես ընդդիմություն ներկայացված խորհրդարանում։ Ուզենք թե չուզենք, դա փաստ է, ուստի հույսը դնել քաղաքականությունը չներկայացնող մարդկանց վրա, դա նշանակում է քաղաքականության այբուբենին ուղղակի չտիրապետել»,- ասաց Կարինե Աճեմյանը։

Նրա խոսքով՝ եթե շարժման նպատակն իշխանափոխությունն է, ապա այո՛, թեև դժվար է լինելու հասնել թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն ունեցող Փաշինյանի հրաժարականին, այդուհանդերձ, համակարգված քաղաքական պայքարի պարագայում դա հնարավոր կլինի։

«Ի դեպ, նախկինների մասին է խոսում, օրինակ, Էդմոն Մարուքյանը. ես հո տեսել եմ, թե ինչպես էր նախկինների հետևից վազվզում և բաներ խնդրում. ինքը միակը չէր։ Այս մարդիկ հիմա թեման տանում են դեպի արտահերթ ընտրություններ, որպեսզի իրենց մարդ կուսակցություններով հայտնվեն Ազգային ժողովում։ Պատահական չէ, որ անընդհատ խոսում են ներկայիս ընդդիմության՝ մանդատները դնելու մասին»,- ասաց Աճեմյանը։

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ իրականում այս փուլում արտահերթ ընտրության գնալ ցանկացողների նպատակը ներկայիս խորհրդարանում և գործող ընդդիմության տեղը ղբաղեցնելն է՝ իշխանափոխության փոխարեն։

«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 22:50

Լրահոս

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ