Թուրքիան փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից․ Արա Պողոսյան
Մայիսի 04, 2025

Թուրքիան փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից․ Արա Պողոսյան

???? ԻՍԼԱՄԱԿԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻԶՄԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Վահաբական և սալաֆիական մուսուլմանական հոսանքները ժամանակին սնեցին ահաբեկչական շարժումները ամբողջ աշխարհում։ Սրանց մասնակցությամբ մահմեդական ահաբեկչությունն աննախադեպ ծավալների հասավ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում, հավակնելով ստեղծել Իսլամական Խալիֆայություն` հիմնված շարիաթի օրենքների վրա։

Ալ-Քայիդայից հետո սա երկրորդ հզոր միջազգային ահաբեկչական հոսանքն էր, որը ֆիզիկապես կարողացավ առնվազն Մերձավոր Արևելքի երկու երկրներում` Սիրիայում և Իրաքում գրավել հսկայածավալ տարածքներ և հռչակել խալիֆայություն։

Իսլամական ֆունդամենտալիզմի այս երկու շարժումները` վահաբական և սալաֆիական, կենսական կապերով կապված են Թուրքիայի հետ, իսկ վահաբական շարժումը բավականին մեծ տարածում ուներ Ադրբեջանում։ Ժամանակի ընթացքում այս իսլամական արմատական աղանդները տարածվեցին նաեւ Միջին Ասիայի երկրներում, որոնցից հատկապես տարածվածության իմաստով աչքի էին ընկնում Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Հետաքրքիրն այն է, որ տարածման համար կենսունակ միջավայր էր նաեւ աղքատության բարձր մակարդակը և ցածր կենսամակարդակը, կրթական ցածր ցենզը և հետամնացությունը։ Այս հանգամանքը փաստորեն ընդհանուր է բոլոր աղանդների համար։ Ճիշտ այդպես էլ աղանդները սկսեցին տարածվել Հայաստանում 1988-ից հետո, իրենց հաջողության գագաթնակետին հասնելով հատկապես 1994 թվականից հետո, երբ ազգային վերելքին սկսեց փոխարինել հիասթափությունն ու կենցաղային բարդ պայմանները։

Ռուսաստանում տեղի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ըստ ռուսական մամուլի ուղիղ կապ ունի հենց սալաֆիական աղանդի հետ։ Ընդհանրապես, Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը հենց իսլամական ֆունդամենտալիզմն է, իսկ ռուսական տարածության մեջ թե‘ սալաֆիական, թե‘ վահաբական և թե‘ իսլամի մյուս` ավելի փափուկ հոսանքների վրա էական, եթե չասեմ հիմնական ազդեցություն ունեն Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Ի դեպ` այս երկուսն էլ, որպես Սուննի ուղղության երկրներ, հավակնում են իսլամական խալիֆի աստիճանին, բայց սա այլ պատմություն է...

Ռուս-չեչենական պատերազմները ևս գալիս են ապացուցելու, որ Թուրքիան Ռուսաստանի ներսում տեղի ունեցող բոլոր անջատողական իսլամական շարժումների ո‘չ միայն աջակցողը, այլև նախաձեռնողներից մեկն է։

Անկասկած` ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանն առնվազն պարտված դուրս չի գա ռազմական իմաստով, իսկ ներքին` իր «աքիլեսյան գարշապարի» ապահովման իմաստով Ռուսաստանն ընտրել է իմ կարծիքով ամենառիսկային ճանապարհը` Թուրքիայի հետ բարեկամությամբ հնարավոր չէ ստեղծել իսլամական վահան։

Ավելին` Թուրքիան ունի երկարատև պատմական և ինստիտուցիոնալ հիշողություն և երբեք չի‘ ների Ռուսաստանին Օսմանյան կայսրության կործանման համար։ Թուրքիան կյանքի գնով անգամ փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից։ Առայժմ Ռուսաստանի դեմ հիբրիդային և քողարկված պատերազմ վարելով, ռուսական քաղաքական և ռազմական էլիտայի մեջ իր ազդեցության մարդկանց ներդնելով, ռուսական օլիգարխիայի մեջ սեփական հզոր ներկայացուցիչներ ունենալով ռ նրանց միջոցով ազդելով ռուսական քաղաքականության վրա։

Իսլամական ֆունդամենտալիզմը դանդաղ գործունեության ռումբ է` դրված Ռուսաստանի պետականության հիմքերի տակ։

#Фундаментализм

#Вахабиты #Салафиты

#Россия_Турция

#Месть за #разгром #Османской_Империи

Արա Պողոսյան 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 21:22

Լրահոս

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ