«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն
Հուլիսի 02, 2025

«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են. հայտարարություն

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման  տիրույթից դուրս էր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը:

Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը: Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»