Միացյալ Նահանգները ստիպված կլինեն 2026 թվականին կրճատել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնումները 74-ից մինչև 47 ինքնաթիռ՝ արտադրության նվազագույն տեմպերի պատճառով, հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնը։
« F-35 ինքնաթիռների գնումը 74-ից կրճատվել է մինչև 47, պահպանվում են արտադրության նվազագույն տեմպերը, իսկ արդիականացման ֆինանսավորումն ավելացվում է», - լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան։