Էրդողանն ընդունե՞լ է Փաշինյանի առաջարկը և կգա՞ Հայաստան
Հունիսի 26, 2025

Էրդողանն ընդունե՞լ է Փաշինյանի առաջարկը և կգա՞ Հայաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետության ղեկավար, պետք է որ մասնակցի համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2026 թ. գարնանը Երևանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` հստակ չպատասխանելով հարցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թ. անցկացվելու է Երևանում։

Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք Էրդողանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և կգա Հայաստան։

«Որպես կանոն` հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին և որպես կանոն` անդամ բոլոր պետությունները` ղեկավարների մակարդակով մասնակցում են»,– հստակեցրեց նա։

Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։

Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հրավիրեց 2026–ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

ԱՄՆ-ն որոշել է կրճատել Ուկրաինային ուղղված ծախսերը

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի հետ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում․ Զախարովա

Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան

Թրամփը կոչ է արել ոչնչացնել «Ամերիկայի ձայնը»

Իրանը կարող է արտաքսել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին

Պուտինը ժամանել է Մինսկ՝ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար

Արարատի մարզում պարեկ է ինքնասպանություն գործել

ԵՄ-ում կոչ են արել ստեղծել անօդաչու թռչող սարքերի բանակ՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ է սկսում

ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. քննարկվելու է ՀԷՑ-ի պետականացման հարցը

Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. «Հետք»

Իրանը կարող է կրկնել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները իր տարածքի վրա հարվածների դեպքում. Խամենեի

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am

Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխան