Ուկրաինայի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Օլգա Ստեֆանիշինան առաջարկել է օրենսդրորեն արգելել 18-27 տարեկան ուկրաինուհիների՝ երկրից դուրս գալը։ Այս մասին նա հայտնել է Freeдом հեռուստաալիքի եթերում։
«Երբ երիտասարդ աղջիկները մեկնում են Լեհաստան կամ Գերմանիա, մենք կորցնում ենք ոչ միայն նրանց, այլև ապագա երեխաներին, որ նրանք կարող էին ունենալ։ Ես անձամբ կսատարեի օրենք, որը կանանց 18-ից 27 տարեկան արգելք կդներ երկրից դուրս գալու համար», — նշել է Ստեֆանիշինան։
Նրա հայտարարությունը ակտիվ քննարկում է առաջացրել ուկրաինական հասարակության շրջանակում։