Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
Հոկտեմբերի 21, 2025

Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները

By Հոկտեմբերի 20, 2025 18

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն 2025» և «Պատնեշ 2025» համատեղ զորավարժությունները մեկնարկել են Տաջիկստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ 

 

«Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն – 2025» զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2025» հատուկ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը», – հաղորդել է նա։

Զորավարժություններին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերից։ Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացին». Հայկ Մամիջանյան

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Ստորգետնյա գազատար է վնասվել, դադարեցվել է Երևանի որոշ փողոցների և թաղամասերի գազամատակարարումը

Հնդկաստանը նախատեսում է նավթի արդյունահանում սկսել Արևմտյան Վրաստանում

Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է երրորդ տուրը

Սելենա Գոմեսը պատասխանել է Հեյլի Բիբերի կծու խոսքերին՝ «Նա կարող է ասել այն, ինչ ուզում է»

«УАЗ»-ը որոշել է հրաժարվել անցյալ դարի էկոլոգիապես անբարենպաստ տեխնոլոգիաներից մեկից

Հոկտեմբերին գնաճը Վրաստանում կգերազանցի 5 տոկոսը

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

Ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները կմիավորվեն, կստեղծվի զանգերի միասնական կենտրոն, կգործարկվի մեկ հեռախոսահամար. «Փաստ»

Նա «Ռեալի» ապագան է և մի օր կնվաճի «Ոսկե գնդակը». Ալոնսն՝ Արդա Գյուլերի մասին

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել

ԱՄՆ-ն ունի առաջադեմ սպառազինություն, որի մասին շատերը չգիտեն. Թրամփ

Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն

ԱԺ-ն կքննարկի «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը