Live24
Սեպտեմբերի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի տարածքում ընդհանուր առմամբ 14 միջուկային գիտնական է սպանվել։ 

Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ուրբաթ օրվանից մինչ այսօր առնվազն 14 միջուկային գիտնական է սպանվել Իսրայելի հարձակումների, այդ թվում՝ ավտոմեքենաների պայթյունների հետևանքով», - գործակալությանը հայտնել են Պարսից ծոցի երկրների երկու աղբյուրներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել Fox News-ին և հաստատել Թեհրանում հարձակման արդյունքում Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարի և նրա տեղակալի վերացումը։

«Մենք որոշեցինք գործել, քանի որ ստիպված էինք: Մենք տեսանք բավականաչափ հարստացված ուրան 9 ռումբ պատրաստելու համար: Մենք հարձակվում ենք նրանց միջուկային օբյեկտների վրա: Մենք հարձակվեցինք նրանց բարձրագույն հրամանատարության վրա, և կարող եմ թարմացնել, որ քիչ առաջ մենք նաև վերացրեցինք նրանց հետախուզության բաժնի պետին և նրա տեղակալին Թեհրանում»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

«Իրանցիները սպանե՞լ են ամերիկացիներին։ Ո՛չ։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք նույնիսկ չենք քննարկում քաղաքական ղեկավարության դեմ մահափորձի մասին», - ասել է աղբյուրներից մեկը՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Մենք ամեն ինչում Իրանի կողքին ենք։ Այս մասին այսօր հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը։

- Այս դժվարին ժամանակահատվածում մենք բոլոր առումներով Իրանի կողքին ենք։

- Մենք կպաշտպանենք Իրանի շահերը։

- Իրանցիները մեր եղբայրներն են, և նրանց ցավն ու տառապանքը նաև մեր ցավն է։

Իրանական տելեգրամ ալիքները գրում են․ Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան անմիջականորեն կմիանան Իսրայելին՝ Իրանի դեմ պատերազմում։

Իրանը կանխատեսել է նման գործողությունների նման ընթացքն ու հստակ կառավարմամբ բաշխել է իր հարձակողական կարողությունները տարբեր վայրերում։

Բացի այդ, զանգվածային հրետակոծությունների փոխարեն, Իրանը գործում է օկուպացված տարածքների վրա 50-70 հրթիռներով հարձակողական մարտավարությամբ։

Իրանի կողմից անգվածային հրետակոծությունների բացակայությունը բացատրվում է ոչ թե հարձակողական հզորությունը նվազեցնելու, այլ՝ հոռետեսական սցենարների և լայնածավալ մարտի նախապատրաստմամբ։

Եթե խոշոր պատերազմ սկսվի, կարող է տրվել մեծ ջիհադի ֆեթվա, և այս ֆեթվան կվերաբերի ոչ միայն Իրանի ժողովրդին։

ԱՄՆ-ը Երուսաղեմում գտնվող իր դեսպանատնից և Թել Ավիվում գտնվող առաքելությունից տարհանում է աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ թույլտվություն է տվել Իսրայելից իր դիվանագիտական ​​առաքելության ընտանիքներին և որոշ պետական ​​աշխատակիցներին կամավոր մեկնելու համար։

Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների նոր ալիք է սկսվել։ Live24.am-ը ներկայացնում է իրավիճակն այս պահի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների։

- Մենք որոշում ենք կայացրել։ Պարզապես փախեք։ Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների նոր ալիք է սկսվել։

- Զգուշացում ամբողջ Իսրայելին. Իսրայելում չկա ոչ մի անօրինական թիրախ։

- Այս պահին՝ Իրանի տարբեր մասերից արձակվել են բալիստիկ հրթիռներ։

- Իրանը չի սպասի արտասահմանյան հայտարարությունների՝ Իսրայելին պատժելու համար։

- Նեթանյահուի Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել։

- Հարձակման է ենթարկվել Ալ-Խուդեյրա էլեկտրակայանը։

- Եմենը միաժամանակ 20 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի վրա։

- Արձակվել են իրանական բալիստիկ հրթիռներ, Թել Ավիվում և Երուսաղեմում ամբողջական տագնապ է հայտարարվել։

- Ալ-Ջազիրան, հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին հայտնում է, որ հարձակման թիրախը եղել է Իրանի կողմից Հադրա էլեկտրակայանը և Կեսարիայում գտնվող Նեթանյահուի ընտանիքի նստավայրի ռմբակոծությունը։

Հայաստանից կրկին չվերթներ են հետաձգվել։

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր չեղյալ են հայտարարվել Երեւան–Դուբայ եւ Երեւան–Աբու Դաբի չվերթները։ Դեպի Ռուսաստան չվերթներն էլ ուշացումով են մեկնելու։

Նշենք, որ ավելի վաղ, տուրիստական գործակալությունները հայտնել են, որ այդ չվերթները կկայանան։

Իրանն Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով։

Այս մասին ասել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Ալի Սաիդին։

Նա ընդգծել է, որ նորագույն հրթիռներն ու տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվել։

Սաիդիի հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում։

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Hyundai-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդնաոց։ Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն այնտեղից հեռացել են։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի 26-ամյա բնակչուհի Լիլիթ Ա.-ն, որը հայտնել է՝ ավտոմեքենան ինքն է վարել։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին