Live24
Սեպտեմբերի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստանի հետ հաստատված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղարկել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատունը։

«Խորհրդարանի խոսնակը օրենքի տեսքով ուղարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը», – հայտնել է դեսպանատունը։

Ավելի վաղ Իրանի Պահապանների խորհուրդը (հատուկ վերահսկողական մարմին, որը վերանայում է օրինագծերի համապատասխանությունը սահմանադրությանը և իսլամական օրենքներին) վերջապես հաստատել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, այն բանից հետո, երբ այն վավերացվեց Իրանի խորհրդարանի կողմից։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը:

Փաստինֆո-ի հետ զրույցում, օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը նշել է, որ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ, սակայն վնասներ է պատճառել այդ տարածքում գտնվող տարբեր շինությունների:

1.5 տարի առաջ եմ եղել Իրանում` այցելել նաև «Ալիք»-ի խմբագրություն, որտեղ բավականին անկեղծ հանդիպումներ եմ ունեցել թերթի խմբագրակազմի հետ:

Պրոֆեսիոնալ և նվիրված մարդիկ, որոնց հետ հանդիպումը մեծ սիրով և կարոտով եմ հիշում. նրանց ջերմ ընդունելությունը երբեք չեմ մոռանա:

Առհասարակ անչափ ջերմ հիշողություններ ունեմ Իրան կատարածս այցի և այնտեղ ունեցածս հանդիպումների վերաբերյալ:

Հայկական համայնքի առանձնակի վերաբերմունքն ու մոտեցումները միշտ հիշում և անչափ գնահատում եմ:

Սատարումս բարեկամ Իրանին, նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր մշտապես վայելել են իրանցիների ջերմությունն ու հարգանքը:

Հատուկ աջակցությունս «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին` խմբագիր Արամ Շահնազարյանի գլխավորությամբ»:

Իսրայելը հարձակվել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց», – ասել է նա։

Իրանը հայտնել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին հրթիռային հարված հասցնելու մասին։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, իրանական ուժերը ճշգրիտ խոցել են օդանավակայանը։

Իրանական լրատվամիջոցը նաև հրապարակել է հրթիռային հարվածի կադրերը։

Վերջին 48 ժամվա ընթացքում Իսրայելը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ խնդրելով միանալ Իրանի դեմ պատերազմին՝ նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյաների։

Իրանի՝ լեռներում և խորը գետնի տակ գտնվող Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը ոչնչացնելու համար Իսրայելին չեն բավարարում բունկերները ոչնչացնող ռումբերն ու խոշոր ռմբակոծիչները։ ԱՄՆ-ն ունի թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ Իրանից թռիչքի հասանելիության սահմաններում։

Սակայն Թրամփի վարչակազմը մինչև այժմ իրեն հեռու է պահել Իսրայելի գործողությունից և պնդել, որ Իրանի համար անօրինական կլիներ պատասխան հարված հասցնել ԱՄՆ օբյեկտներին։ Իրանի վրա ուղիղ հարձակումը, նույնիսկ եթե ԱՄՆ-ի մասնակցությունը սահմանափակվի մեկ օբյեկտի ռմբակոծմամբ, ԱՄՆ-ին ուղղակիորեն կներքաշի պատերազմի մեջ։

Քիշնևում ԼԳԲՏ-ի երթը, որը տեղի է ունեցել քաղաքային իշխանությունների արգելքին հակառակ, վերածվել է ԼԳԲՏ հակառակորդների ձերբակալությունների, նշում է Sputnik Մոլդովան։

Քիշնևում ԼԳԲՏ երթը, որը քաղաքապետի կողմից արտոնված չի եղել, վերածվել է ոստիկանության և «շքերթի» հակառակորդների բախումների։

Ինչպես հայտնում է Sputnik Մոլդովան, երթի մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Քիշնևի կենտրոնում, քանի որ միջոցառումը համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ, և ոստիկանությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել տրանսպորտային հոսքն այլ փողոցներով ուղղորդելու համար: Այնուամենայնիվ, ոստիկանության մեծ ուժեր են ուղարկվել մասնակիցներին պաշտպանելու համար՝ կարաբիներներից մինչև ամբողջովին հանդերձավորված հատուկ նշանակության ուժեր։

Միևնույն ժամանակ, ուղղափառ հավատացյալների շարասյունը՝ սրբապատկերներով և խաչվառներով, Մոլդովայի Ուղղափառ Եկեղեցու գլխավոր վանքից՝ Քրիստոսի ծննդյան տաճարից շարժվել է դեպի երթի անցկացման վայր։ Ոստիկանության պատնեշը նրանց կանգնեցրել է այն փողոցի հետ խաչմերուկում, որով անցնում էին երթի մասնակիցները։ 

Հավատացյալները սկսել են ոստիկանների ուղղությամբ վանկարկել «Ամոթ»։ Ինչ-որ պահի ԼԳԲՏ հակառակորդները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները։ Սկսվել են կոպիտ ձերբակալություններ։ Մոլդովական ոստիկանությունը ֆիզիկական բիրտ ուժ է կիրառել քահանայի նկատմամբ՝ բառացիորեն նրան գետնին շպրտելով։ 

Ուժայինները նաև կոպիտ կերպով ձերբակալել են փոքրիկ երեխային գրկած տղամարդուն. տղային խլել են ծնողից, տղամարդն ընկել է ասֆալտին, ինչից հետո նրան հրելով մտցրել են ոստիկանական մեքենա:

Քիշնևում ԼԳԲՏ քարոզչության դեմ ևս մեկ հակակառավարական ցույց են անցկացրել «Հաղթանակ» դաշինքի ակտիվիստները: Ոստիկանությունը փակել է նաև այդ երթի ճանապարհը։

Ռուս Ուղղափառ եկեղեցին խստիվ դատապարտել է մոլդովական ոստիկանությանը, որը ծեծել է Մոլդովայի Ուղղափառ Եկեղեցու հոգևորականին: Մոլդովայի ուղղափառ եկեղեցին 2022 թվականից կոչ է անում արգելել ոչ ավանդական համայնքի փառատոններն ու երթերը։

Իրանի զինված ուժերի կապի կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռեզա Սայադը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել երկրի «կենսականորեն կարևոր շրջանների» շրջակայքը, հաղորդում է IRIB-ը։

«Նախազգուշացումներ առաջիկա օրերի համար.շ

Լքե՛ք օկուպացված տարածքները, քանի որ ապագայում դրանք, անկասկած, բնակության համար պիտանի չեն լինի

  • Վերջին գիշերներին, արդեն որերորդ անգամ, մենք հաջողությամբ խոցել ենք զգայուն և կարևոր թիրախներ, այդ թվում՝ ռազմական և ուժային կենտրոններ, ռեժիմի որոշումների կայացման կենտրոններ և զինվորական հրամանատարների ու գիտնականների նստավայրերը ձեր օկուպացված տարածքներում։ Այժմ մենք ունենք ձեր բոլոր կենսականորեն կարևոր, զգայուն վայրերի և կետերի վերաբերյալ տեղեկատվության ամբողջական բազա։ Ուստի մենք ընդգծում ենք, որ դուք չպետք է թույլ տաք, որ հանցավոր ռեժիմը ձեզ օգտագործի որպես կենդանի վահան։
  • Խուսափե՛ք վերոնշյալ վայրերի մոտակայքում բնակվելուց կամ ճանապարհորդելուց և իմացե՛ք, որ ստորգետնյա ապաստարաններում գտնվելը ձեզ անվտանգություն չի ապահովի։
  • Հանցավոր սիոնիստական ռեժիմը, հատկապես նրա հանցագործ վարչապետը, հանցագործություն է սկսել հանուն սեփական և իր ընտանիքի շահի՝ վտանգի ենթարկելով բնակիչների անվտանգությունն ու կյանքը, ինչը, բացի ձախողումից ու ափսոսանքից, այլ բանի չի հանգեցնի։
  • Վերոնշյալ նախազգուշացումներն անտեսելը զգալիորեն կբարդացնի ձեր կյանքը»,- ասվում է Սայադիի հայտարարության մեջ։

Live24.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել պատերազմի իրավիճակը 22։00-ի դրությամբ՝ ըստ միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամ ալիքների։

Օրվա ընթացքում Իսրայելը շարունակել է ակտիվ հարձակումները Իրանի տարածքի վրա՝ ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։

Իսրայելը ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել է Թեհրանը՝ ներառյալ բնակելի թաղամասերը։ Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբի և ոստիկանության շենքի վրա: Հաղորդվել է նաև Իրանի արդարադատության նախարարության շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

Դիվերսիա է գրանցվել ջրատարներից մեկի վրա՝ կոյուղու վթար։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Իրանի մայրաքաղաքում առնվազն 20 ավտոմեքենաների պայթեցման մասին:

Reuters-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել: Նրանցից մի քանիսը զոհվել են ականապատ մեքենաների պայթյունից։

Տուժել են Շիրազը, Սպահանը և Մաշհադի օդանավակայանը։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմտյան Քերմանշահի Իմամ Հասան ռազմաբազայի վրա։

Իսրայելի բանակը զենքի արտադրության օբյեկտների մոտ բնակվող իրանցիներին կոչ է արել տարհանվել։ Թեհրանի բնակիչները փորձում են լքել քաղաքն ապահովության համար՝ Իրանի մայրաքաղաքի վրա մշտական ​​հարձակումների ֆոնին:

Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև հաջորդ ծանուցումը, Իսրայելն էլ երկարացրել է արտակարգ դրությունը և սահմանափակումները մինչև հունիսի 30-ը։

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների ակտիվության մասին (երկուսը ձերբակալվել են Իրանի հյուսիսում)։

Թեհրանի հրետակոծության հետևանքով վնասվել է հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը, կոտրվել են ապակիները, հայտնում է «Փաստինֆոն»։ Մինչև վերանորոգումը թերթը կտպագրվի միայն առցանց։

Ի պատասխան՝ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարվածել են Հայֆային, Թել Ավիվին և Աշկելոնին։ Առայժմ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին՝ սրացումից ի վեր։

Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին խաղաղության համաձայնագիր կնքել և «Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարձնել»։ Նա չի բացառել ԱՄՆ-ի միջամտությունը հակամարտությանը։

Մինչդեռ Իրանին աջակցող իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը Mehr գործակալության միջոցով զգուշացրել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է միջամտության դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին ամբողջ աշխարհում։

Գիտնականները բուծել են երեք գայլ՝ սպիտակ մազով և ուժեղ ծնոտներով: Դրանք նման են ավելի քան 10.000 տարի առաջ անհետացած սարհաս գայլերին:

Այս գայլերը, որոնք 3-6 ամսական են, ապրում են ԱՄՆ-ում՝ գաղտնի վայրում. ըստ Առաջին լրատվականի՝ APnews-ի փոխանցմամբ, հայտնում է Colossal Biosciences ընկերությունը, որը աշխատում է անհետացած տեսակները վերականգնելու վրա:

Ձագերն արդեն կշռում են 36 կգ և, ըստ գիտնականների, կհասնեն 63 կգ-ի:

Սարհաս գայլերը, որոնք անհետացել են ավելի քան 10.000 տարի առաջ, շատ ավելի խոշոր էին, քան ներկայիս գորշ գայլերը՝ նրանց ամենամոտ կենդանի ազգակիցները:

Անկախ փորձագետները կարծում են, որ սա դեռ չի նշանակում սարհաս գայլերի վերադարձ: «Կարելի է միայն արտաքին նմանություն ստեղծել, ոչ թե լիովին վերակենդանացնել»,- ասել է կենսաբան Վինսենթ Լինչը:

Colossal-ի թիմը սարհաս գայլերի մասին տեղեկություններ է հավաքել՝ ուսումնասիրելով 13.000 տարվա ատամ և 72.000 տարվա գանգի կտոր:

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Ցինցինատիում մրցեց Նոր Զելանդիայի «Օքլենդի» հետ եւ հաղթեց 10:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, երկուական գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը, գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Սաշա Բոեն։

C խմբում ընդգրկված են նաեւ պորտուգալական «Բենֆիկան» եւ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Երկրորդ տուրում «Բավարիան» հունիսի 21-ին կխաղա «Բոկա Խունիորսի» հետ։

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին