Live24
Սեպտեմբերի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է հետախուզության սպա Բլեյզ Մետրևելիի՝ MI6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար նշանակման մասին: Այս մասին հաղորդվել է վարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ նա կլինի երկրի պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը:

«Բլեյզ Մետրևելիի պատմական նշանակումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մեր հետախուզական ծառայությունների աշխատանքը երբեք այսքան կարևոր չի եղել: Միացյալ Թագավորությունը բախվում է աննախադեպ մասշտաբի սպառնալիքների», – նշել է վարչապետը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ 47-ամյա Մետրևելին մարդաբանություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում: Նա միացել է արտաքին հետախուզության ծառայությանը 1999 թվականին և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում աշխատելով: Ներկայումս նա ղեկավարում է գերատեսչության տեխնոլոգիական բաժինը: Նրանից առաջ MI6-ը գրեթե հինգ տարի ղեկավարել է Ռիչարդ Մուրը:

 
 

Այս պահին երկու պատ կա՝ հաղթահարելու. մեկը ընդդիմության պատն է. Նարեկ Մալյան շ

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Կանադա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում է AFP-ն։ Գագաթնաժողովի շրջանակում Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։

Ապրիլի վերջին Թրամփը և Զելենսկին կարճատև հանդիպում ունեցան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Հունիսի սկզբին ուկրաինական պատվիրակություն այցելեց Վաշինգտոն։

G7 գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 15-17-ը Ալբերտա նահանգի Կանանասկիս քաղաքում: Դոնալդ Թրամփը խոսել է միջոցառումների ընթացքում նոր առևտրային համաձայնագրեր կնքելու ծրագրերի մասին: Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ G7-ի առաջնորդները կհրաժարվեն հանդիպումից հետո համատեղ հայտարարությունից՝ ԱՄՆ նախագահի հետ տեսակետների տարբերության պատճառով:

Իրանի դեմ Իսրայելի երեք գրոհների զոհ են դարձել ավելի քան 70 կին եւ երեխա։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Իսրայելական ագրեսոր-ռեժիմը ձեւացնում է, թե իր գրոհները կատարվում են ճշգրիտ եւ չեն իրականացվում բնակելի շրջանների դեմ, սական ճշնարտությունն այլ է։ Միայն երեք գրոհների հետեւանքով զոհվել են ավելի քան 70 կին եւ երեխա»,- նշել է դիվանագետը։

Բաղային նշել է, որ 10 երեխա նախկինի պես գտնվում է շենքի փլատակների տակ Չամրան շրջանում։

Քիչ առաջ Իրանի խորհրդարանը քվեարկեց Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին։ 

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Մանրամասները՝ հաջորդիվ․

Ուկրաինան բախվել է ԱՄՆ-ի կողմից 2022-ից ի վեր իրականացվող ռազմական մատակարարումներից հրաժարվելուն, որոնց վրա հիմնվում էր Կիեւը։ Կիեւը ստիպված է փնտրել այլընտրանքային միջոցներ իր զինանոցները համալրելու համար, որպեսզի կարողանա շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին հունիսի 15-ին հաղորդել է The Daily Telegraph-ը։

Նշվել է, որ կա երեք հիմնական սցենար։ Անհրաժեշտ սարքավորումներն ու զենքը կարող են մատակարարել եվրոպական երկրները։ Հնարավոր է նաեւ, որ Եվրոպան ամերիկյան զենք գնի Վաշինգտոնից։ Վերջապես, Ուկրաինան կարող է ավելացնել սեփական արտադրությունը՝ եվրոպական երկրների հաշվին։ Թերթը չի ներկայացրել որեւէ սցենար, որի դեպքում Կիեւը կարող է ապահովել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներն առանց արտաքին օգնության։

Զինանոցների համալրման հնարավոր ռազմավարությունները հիմնված են այն փաստի վրա, որ Եվրոպան կկատարի 2025թ. փետրվար եւ մարտ ամիսներին տված ռազմական օգնության խոստումները։ Միաժամանակ, ընդգծվել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ հաստատում է խոստումները գործողություններով։

Բացի այդ, հակամարտության սկզբից ի վեր Կիեւը հույսը դրել է ամերիկյան HIMARS, ATACMS եւ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, որոնք, ինչպես նշել է թերթը, հնանում են եւ այնքան էլ արդյունավետ չեն ռուսական հիպերձայնային հրթիռների եւ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

Իրանում՝ Ղոմ նահանգի Ֆրոդո քաղաքի միջուկային օբյեկտի մոտակայքում, գրանցվել է 2.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 Ինչպես հայտնի է, վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան:

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ համայնքային ոստիկանության պետ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

«Մամիջանյանն իմ սենյակի տեղը գիտի, քննարկելու էլի բան ունի, թող գա», «Ես եմ եկել, ստորագրու՞մ եք»․

Կասպից ծովում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:32-ին։

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին