Live24
Մայիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։

Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե որքանով է հավանական տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը։

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա։

Իմ գնահատականը միանշանակ է՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի հիմք կամ հիմնավորում գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ անվտանգության առումով։ Մենք նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, չէ՞ որ խոսքը նրանց տարածաշրջանի, նրանց հարևանի մասին է»,- նշել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. «Հավանաբար հենց այդ պատճառով էլ սկսվեց պատերազմը»։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր կաբինետի հետ առաջին հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:

Ինչպես հայտարարել է Լավրովը, տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեքվերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողնոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ անանուն աղբյուրները վկայակոչող լրագրողներին, հեղինակներին և գրահրատարակիչներին:

«Ինչ-որ պահի ես դատի կտամ այդ անազնիվ հեղինակներին և գրահրատարակիչներին, կամ ընդհանրապես լրատվամիջոցներին, որպեսզի պարզեմ, թե արդյոք այդ «անանուն աղբյուրները» գոյություն ունեն, որոնք շատ դեպքերում գոյություն չունեն, - գրել է նա Truth Social-ում: -Սա հերյուրանք է, զրպարտչական հերյուրանք, և այս աղաղակող անազնվության համար պետք է ծանր գին վճարել։ Ես դա կանեմ որպես ծառայություն մեր երկրին։ Ով գիտի, միգուցե ինչ-որ ՆՈՐ ԼԱՎ ՕՐԵՆՔ ստեղծենք»:

Ինչպես նշում է NBC News-ը, որոշ աղբյուրների անանունություն վերագրելը սովորական լրագրողական պրակտիկա է, հատկապես, երբ աղբյուրները վախենում են հաշվեհարդարից:

Թրամփն արդեն դատի է տվել լրատվական գործակալություններին՝ իրադարձությունների լուսաբանման համար, այդ թվում՝ CBS-ին՝ Քամալա Հարիսի հետ հարցազրույցի համար, Des Moines Register  պարբերականին՝ հարցման համար, ըստ որի Հարիսն առաջատար է Այովա նահանգում, և CNN-ին՝ ընտրությունների կեղծման մասին նախագահի անհիմն պնդումների լուսաբանման համար, թեև վերջին գործը փակվել էր:

Մեկ այլ դեպքում ABC հեռուստաալքը համաձայնել է վճարել 15 միլիոն դոլար՝ զրպարտության մասին Թրամփի հայցը լուծելու համար։

Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարություն է տարածել.

«Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկ շաբաթ առաջ  դիմել է համարձակ քայլի՝  հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։

Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին՝  մոտ 500 օր կամայական կալանքի տակ գտնվելուց հետո։  Նրան ոչ միայն սպառնում է ցմահ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով  առաջադրված մեղադրանքների համար, այլև կոպտորեն խախտվել են նրա դատավարական իրավունքները:

Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։ Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։

Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նրան, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել:  Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները  հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։

Նելսոն Մանդելայի կանոնների 27-րդ կետի համաձայն՝ «կալանքի [բոլոր] վայրերը հրատապ դեպքերում պետք է ապահովեն բժշկական օգնության արագ հասանելիություն»։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ:

Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝  Ռուբենին այցելելու համար: Բացի դրանից, խնդրում եմ  անկախ դատական փորձագետներին հետևել  Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները լսումների ընթացքում  հետայսու ևս չեն ոտնահարվի:  

Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:

Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»:

Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էն ժամանակ, որ ասում էի պետք է լուծում լինի, որը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ եւ դրա գործնական բանաձեւը չգտնվեց: Էս դեպքում ինչն է տաբերությունը, որ դրա գործնական բանձեւը գտնվել է: Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը եւ մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական եւ այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին: Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»,-ասել է նա ընդգծելով, որ փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն երկու կետերը:

Փաշինյանը նշում է, որ կան բազմաթիվ շերտեր, բազմաթիվ նրբերանգներ։ Մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել, այդ թվում՝ սահմանին եվրադիտորդների հարցում։

ԱՄՆ-ի իշխանությունները չեն ավարտել հազվագյուտ հանածո մետաղների վերաբերյալ պայմանագրի համաձայնեցումը Ուկրաինայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Չեմ կարող հաստատել դա: Ֆինանսների նախարար Բեսենթն աշխատում է պայմանագրի վրա: Վերջին տեղեկությունը, որը ստացել եմ, այն մասին է, որ շատ մոտ ենք գործարքի համաձայնեցմանը»,- հայտնել է Ռուբիոն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նախագահն հայտարարել է, որ ուրբաթ օրը Վաշինգտոն այցելելու հրավեր է եղել, սակայն ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ:

«Գրասենյակներն աշխատում են հանդիպման ձևաչափի և դրա ժամկետի հստակեցման ուղղությամբ»,- ասել է նա։

Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ԱՄՆ-ի հետ կարող է մեծ հաջողություն ունենալ կամ աննկատ մնալ, ևդրա արդյունքը մեծապես կախված է Դոնալդ Թրամփի հետ իր զրույցից։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար կարևոր է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր ստորագրելը, իսկ Ուկրաինայի համար՝ Վաշինգտոնից լսել, որ օգնությունը չի դադարի։

 

Մենք Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

«Այնտեղ Ադրբեջանի ռեակցիաներն են, բառացիորեն օրեր առաջ ենք ստացել, դեռ ոչինչ ասել չենք կարող։ Այն, որ ստացել ենք պայմանագրի 12-րդ խմբագրությունը, արդեն ենթադրում է, որ գործընթացը փակուղու մեջ չէ։

Հիմա պետք է մեր առաջարկները ներակայացնենք, պրոցեսը գնում է։ Մենք առաջարկել ենք լուծում, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը։ Ես երբ վերլուծում եմ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի այդ լուծմանը, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Հայաստանի ինքնիշխան տարածքով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, և Հայաստանի տարածքում՝ Երասխից դեպի Մեղրի։ Ես ինչ-որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»,- ասել է Փաշինյանը։

Ֆոտո

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին

Արմավիրում հողի շերտի տակից ծիսապաշտամունքային բացառիկ համալիր է հայտնաբերվել

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

«Ինձ ձեր ամուսինները պետք չեն, հանգստացեք, ես միայն տղամարդկանց համար չեմ պարում». Լիլիթ Բաբայան

Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու լայնածավալ գործողություն սկսելու մասին

Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը

Գրիգորյանն ու Փեզեշքյանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները

Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. Փեզեշքիան

Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել

ԱՄՆ-ին հաջողվել է մերձեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները. Ուիթկոֆ

Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր

Բրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում

Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին