Live24
Օգոստոսի 25, 2025
Live24

Live24

Լուրեր

Կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Այսօր Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ձերբակալվել են գրասենյակի երկու աշխատակիցներ՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և տնօրեն Իգոր Կարտավիխը։
«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ, որոնցից այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի պահանջ չեն ունեցել, ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը», - նշել են գերատեսչությունում:

Նշենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ՌԴ դիվանագետները ավելի քան երկու ժամ Բաքվում չեն կարողացել կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Զախարովայի խոսքով` Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս տեսակցել ռուսաստանցի լրագրողներին, ոստիկանական գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնում:

Միացյալ Նահանգներ12:30, 30 հունիսի 2025Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններն առաջ մղելու համարԿանադան որոշում է ընդունել է չեղարկել թվային ծառայությունների հարկը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները վերսկսելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ երկրի ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է թվային ծառայությունների հարկի չեղարկման մասին՝ «ԱՄՆ-ի հետ փոխշահավետ, համապարփակ առևտրային համաձայնագրի ակնկալիքով»:

Ինչպես հաղորդել է նախարարությունը՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել վերսկսել բանակցությունները՝ «մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը համաձայնագիր կնքելու նպատակով»:

Ինչպես նշել է գերատեսչությունը, հարկի գանձումը, որը նախատեսված է 2025 թվականի հունիսի 30-ին, կդադարեցվի, իսկ  նախարար Շամպանը «շուտով կներկայացնի օրինագիծ թվային ծառայությունների հարկի մասին օրենքը չեղարկելու վերաբերյալ»: 

Նշվում է, որ Կանադայի նոր կառավարությունը «մասնակցում է ԱՄՆ-ի հետ նոր տնտեսական գործընկերության և անվտանգության բնագավառում գործընկերության շուրջ բարդ բանակցություններին, որը կենտրոնացած է կանադացի աշխատողների և ձեռնարկությունների համար լավագույն գործարք ստանալու վրա»: 

Հունիսի 27-ին նախագահ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել Կանադայի հետ երկխոսությունը երկրների միջև առևտրային համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ իր որոշումը կապված է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ սահմանելու՝ Օտտավայի մտադրության հետ։ Թրամփը մեղադրել է Կանադայի իշխանություններին «Եվրամիությանը պատճենելու» մեջ:

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Նիկոլին խոստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե Հայաստանը միակողմանի զիջումներով ի վերջո հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման»:

Արդեն կասկած չունեմ, որ բացի մնացյալը, հենց այս թակարդի հեռանկարն է Նիկոլին  մղել/մղում ադրբեջանական ու թուրքական ուղղություններով ինքնամոռաց զիջումների ու ազգային նվաստացման:

Ելիսեյան պալատը թակարդն ընկած Նիկոլին համոզել է, որ նման մրցանակն ինքնին կդառնա նրա անձնական անվտանգության ցմահ ու գործուն երաշխիքը, բացի միջազգային հեղինակությունը։

Նիկոլն ակնհայտորեն կուտը կերել է: Հայ ժողովրդի գլխին այսքան բան բերելուց հետո անձնական անվտանգության վստահելի այլընտրանքի բացակայությունն է երևի Նիկոլին մղել հավատալ նման թակարդի՝ հնարավոր ու անհնար ամեն ինչ զիջել, ստորանալ, միայն, թե հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անգամ ոչինչ չասող թղթերի ստորագրման: Կարևորը ստանա խաղաղության նոբելյան մրցանակ եւ լուծվի իր անձնական անվտանգության հարցը:

Այս համատեքստու՛մ փնտրեք Մակրոնի՝ առաջին հայացքից արտասովոր կիրակնօրյա աջակցությունը Նիկոլին ներքաղաքական հատուկ շեշտադրմամբ: Ու մտածեք, թե ինչ շահեր ունեն այդ գործարքներից Մակրոնը, Միշելն ու Նիկոլի իշխանության ստվերային տերերը

Նիկոլն ակնհայտորեն ծամել ու կուլ է տվել այն խայծը, ինչ մերժել էր Սարգսյանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ-ազգային շահերն ուրանալու դիմաց: Առանց հասկանալու, որ այդ հարցում ևս խաբված է դուրս գալու:

Վերհիշեցնեմ 2010 թ. մարտի 10-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Սարկոզի-Սարգսյան բանկացությունների՝ իմ կողմից գաղտնազերծված պատմական հատվածը:

․․․

– Ֆրանսիան ձեզ մենակ չի թողնի, ձեր հակառակորդը պետք է կարողանա կա՛մ սեղմել ձեր ձեռքը, կա՛մ կրել դա չանելու հետևանքները,– Սարկոզի։

– Այս ընթացքում հետևում եմ Կոսովոյի խնդրի շուրջ Հաագայի դատարանում տեղի ունեցող քննարկումներին։ Շատ պայծառ մտքեր են հնչում՝ հիմնավորելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ու մենք մտածում ենք, թե ինչու մի դեպքում այդպես պետք է լինի, մյուս դեպքում՝ ուրիշ կերպ: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա. էթնիկ զտումն Ադրբեջանին ծանոթ ձեռագիր է: Ես ինչպե՞ս կարող եմ բաց աչքով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, պարո՛ն նախագահ: Ես ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գին պատրաստ եմ վճարել, բայց դա անհնար բան է,- Սարգ­սյան։

– Բայց այդ դեպքում նույն տրամաբանությամբ ադրբեջանցիներն էլ կասեն, թե Նախիջևանն է վտանգի մեջ,- Սարկոզի։

-Իհարկե, չեն կարող նման բան ասել, քանի որ Նախիջևանը սահման ունի իրենց դաշնակից Թուրքիայի հետ,- Սարգսյան։

– Այդ դեպքում ո՞րը պետք է լինի հաջորդ նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը,- Սարկոզի։

– Ինքնորոշման հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման,- Սարգսյան։

– Բայց հենց դա՛ է դժվարությունը: Ինչպե՞ս սահմանել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

– Այնպես, ինչպես սահմանված է մադրիդյան սկզբունքներում ու մեր բանակցած փաստաթղթերում։ Այն համամասնությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կազմել են ԼՂԻՄ-ի բնակչությունը ըստ խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ համապատասխանաբար մոտ 75 և 25 տոկոս համամասնությամբ,- Սարգսյան։

– Բայց Ադրբեջանն էլ պնդում է, որ բնակչության թվաքանակն այս ընթացքում փոխվել է, ու այլ կերպ է պատկերացնում հանրաքվեի մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

– Ի՞նչ է նշանակում բնակչության համամասնության փոփոխություն: Հակամարտությունը ծագել է 1988 թ., և մեր բանակցվող սկզբունքներում գրված է, որ բնակչության համամասնություն ասելով՝ նկատի են առնվում 1989 թ. մարդահամարի տվյալները: Հենց այդ պատճառով էլ, ելնելով

ադրբեջանական կողմի նման պարզ վերաբերմունքից, պարո՛ն նախագահ, մենք ասում ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող որևէ ապագա ունենալ, – Սարգսյան։

– Ամեն դեպքում դժվար է լինելու տարանջատել հանրաքվեի անցկացման հստակ սահմանները, թե որտեղ ու ինչ համամասնությամբ այն անցկացնել,- Սարկոզի։

— Ամեն ինչ շատ հստակ է. ԼՂԻՄ-ի տարածքում՝ 1989 թ. մարդահամարի տվյալների համամասնությամբ,- Սարգսյան։

– Մենք վերահաստատում ենք Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը։ Ես Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին խոստացել էի, որ այս մասին մանրամասնորեն կխոսեմ Ձեզ հետ։ Մենք ձեր փոխարեն չենք կարող որոշել ու քայլեր կատարել: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը պետք է լինի մշտապես պաշտպանված ու այդ հարցում կստանա Ֆրանսիայի աջակցությունը: Բայց եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան, ապա դա կհանգեցնի պատերազմի, ու լավ չի լինի մեր հայ բարեկամների համար: Ես շատ հայ բարեկամներ ունեմ: Դուք մեծ տառապանքներ ու զրկանքներ եք կրել, ու չկա որևէ պատճառ՝ փոխելու մեր համերաշխությունը ձեզ հետ: Ես չեմ

ցանկանում պնդել այն, ինչ արդեն ասացի, բայց ուզում եմ ասել, որ ձեզ՝ հայերիդ, շատ եմ սիրում: Ինչ-որ պահի պետք է դրսևորել պատմական մոտեցում։ Եթե կանգնում ենք ճանապարհի կեսին, ունենում ենք թերություններ, ոչ առավելություններ: Դուք խաղաղության մարդ եք: Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը միջազգայնորեն այնքան ճանաչված է, որ նրանք, ովքեր կլուծեն այդ հակամարտությունը,

կդառնան նոր նելսոնմանդելաներ: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց փոխարենն ունի համարձակ ու խելացի բնակչություն: Հետաքըրքիր երկիր է Հայաստանը. փոքր պետություն է, բայց ճանաչելի՝ ամբողջ աշխարհում: Դա մի կողմից առավելություն է։ Բայց գիտեմ, որ նաև այդ պատճառով է, որ հայերդ պատմության ընթացքում այդքան մեծ գին եք վճարել: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ լինելով այդքան փոքրաթիվ՝ այդքան մեծ ճանաչում ունեն աշխարհում ու այդքան մեծ հետաքրքըրություն են առաջացնում: Հայաստանի նախագահին այդ ամենը հսկայական ուժ է տալիս: Հայաստանի նախագահը շատ ավելի ուժեղ է,

քան շատ այլ, տարածքով ավելի մեծ պետությունների ղեկավարներ: Կան շատ ավելի մեծ երկրներ, որոնց առաջնորդները չունեն նման ճանաչում ու աջակցություն: Ես այս ամենը չեմ ասում՝ Ձեզ հաճոյանալու համար: Այլ, որ օգտվեք ստեղծված հնարավորությունից ու ձեռք մեկնեք՝ լուծելու խնդիրները: Թեև ֆուտբոլային սովորական մի հանդիպում էր, բայց ամբողջ աշխարհը ձեզ հետ միասին նայում էր այն, այդ թվում և ես ու այստեղ նստած իմ խորհրդականները: Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ու զարգացման։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է խաղաղություն: Երբ Դուք ասում եք, որ թուրքերը բանակցություններում անտանելի են, ես Ձեզ հետ համաձայն եմ՝ չեք կարող մշտապես հենվել Էրդողանի վրա։  Ի՞նչ է, ձեր հույսը ռուսնե՞րն են․․․ Ցանկացած երկիր ունի իր խնդիրները, նույնիսկ ամենախոշորները: Ռուսաստանը չի ուզում շրջափակված վիճակում լինել կամ հայտնվել ԱՄՆ ու Չինաստանի հեգեմոնիայի տակ: Որքան չեմ ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, այդքան ցանկանում եմ, որ Ռուսաստանը մոտ լինի դրան: Այդ դեպքում ձեզ համար էլ նպաստավոր իրավիճակ կլինի։ Եղե՛ք խաղաղության մարդ: ՆՈԲԵԼՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԴԱՐՁԵՔ, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության, – Սարկոզի։

– Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել, – Սարգսյան։

– Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԱՊԱ ՑՄԱՀ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԼԻՆԵՔ, – Սարկոզի։

– Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– Սարգսյան»։

Վարչապետ Նիկոլ Փշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։
Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավելևս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան»։

Կանոնական հայկական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի, այդ թվում՝ երկրի գործող իշխանությունների կողմից, և դա մտահոգում Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Лента-ն։

«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անշուշտ, կանոնական, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լրջագույն մտահոգություն են առաջացնում», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ներքաղաքական հակամարտությունը կկարգավորվի՝ հաշվի առնելով հավատացյալների իրավունքներն ու շահերը, ինչպես նաև բուն Հանրապետության Սահմանադրությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն հստակ չի ներկայացրել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում հարձակումների շարունակման հարցի վերաբերյալ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։

«ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը»,- նշել է նա։

Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։

Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։

«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։

Ադրբեջանական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվեց Պուտինի վրա: Այս մասին է վկայում AzTv պետական հեռուստաընկերության երեկվա թողարկումը։

Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի Կրեմլն այս կապակցությամբ։

Տեսանյուը՝ ԱՅՍՏԵՂ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

 

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն