ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնող հրաման կստորագրի։
Այս մասին հայտնել է Սպիտակ տանը հավատարմագրված CBS-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Այսօր Թրամփը Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնող հրաման կստորագրի», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ՝ մայիսի 4-ին Թրամփը Էր-Ռիադում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը 25 տարվա ընթացքում այս երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի վերացնել Դամասկոսի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված սահմանափակումները, որոնք նա սահմանել էր Հաֆեզ ալ-Ասադի և նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման օրոք։
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։
Իրանի խորհրդարանը քվեարկել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումը արգելելու օգտին: Այս ամսին հայտնում է ISNA-ն:
Խախտողներին և Starlink մատակարարներին սպառնում է ազատազրկում և սարքավորումների բռնագրավում:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը:
Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ նրանք իբր Ռուսաստանի Ֆեդերալ անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակիցներ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանության աշխատակիցները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։
Աղետն ընդգրկում է Պարսից ծոցի երկրներն ու Իրանը, գրում է իրանցի լրագրող Խայալ Մուազինի թելեգրակյան ալիքը։
«Հնդկաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխել է ծրագրային ապահովման ոլորտում։ Արդյունքում, Պարսից ծոցի երկրները և Իրանը մեծապես կախված էին հնդկական ծրագրային ապահովումից և ծրագրավորողներից։»
Իրան «Մոսադ»-ի ներթափանցումից և Չինաստանի ու Ռուսաստանի հետ հետագա հետաքննություններից հետո պարզվել է, որ հնդիկ ծրագրավորողները Հնդկաստանի հետ կապ են հաստատել Իլոն Մասկի Starlink-ի միջոցով։ Ձերբակալություններն ու հարցաքննությունները ցնցող ճշմարտություն են բացահայտել:
Իրանում հնդկական ծրագրային ապահովման մեծ մասն իրականում իսրայելական է, հագեցված back door-ով (մշակողի/հարձակվողի՝ օպերացիոն համակարգ և տվյալներ չարտոնված մուտք գործելու և հեռակառավարելու հնարավորություն ընձեռող միտումնավոր ներդրած ալգորիթմի թերություն-խմբ.), տվյալներ է փոխանցել Իսրայելին իրական ժամանակում։ Ի թիվս այլ բաների, դա ներառում է քաղաքացիական գրանցամատյաններից, անձնագրային տվյալների բազաներից, օդանավակայանների համակարգերից և այլ տվյալներ։
Ավելի մտահոգիչ է այն, որ այդ ծրագիրը խանգարում է ռազմական տեխնիկայի շահագործմանը և թույլ է տալիս հեռակառավարում։
Նույն համակարգը կիրառվում է նաև Պարսից ծոցի երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում։ Սա նշանակում է, որ բոլոր մուտքի և ելքի կետերը, ներառյալ՝ եգիպտացիներինը, վերահսկվում են, և տվյալները փոխանցվում են Իսրայելին։
Իրանը հրապարակել է այս տեղեկությունը, ինչը մեծ ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում։ Հնդկաստանի հետ հարաբերություններում լուրջ խզում է սպասվում, մանրամասները սպասվում են առաջիկա օրերին»,- հաղորդում է իրանական հեռուստաալիքը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող դիվանագիտական դեմարշների առիթ լինել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որը պահանջել է հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները։
Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը: Նա ի պատասխան նշել է, որ խոսակցություն օրակարգում դեռ չկա, բայց եթե այն պահանջվի, ապա, իհարկե, տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։
«Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ բարյացակամ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- հավելել Է Պեսկովը:
Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության բաժին է տարվել ավելի քան 50 մարդ, գրում են լրատվամիջոցները: Հաջորդ օրը քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի չորրորդ բաժինը (նախորդ տարիների հանցագործությունների մասին) հետաքննում է քրեական գործը Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ: Խոսքը 2001, 2010 և 2011 թվականների դրվագների մասին է։ Քննությունը կատարված հանցագործությունների շարժառիթ է համարում բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածների թվում կան զոհեր և վիրավորներ, և խնդրել է պատասխանատվության ենթարկել քննչական գործողությունների ժամանակ բռնությանը մասնակից անձանց:
Ռուսաստանի ԱԳՆ-ում բացատրել են, որ ձերբակալություններն իրականացվել են ծանր հանցագործություններիփաստով քրեական գործերի հետաքննության շրջանակներում:
Հունիսի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ հրավիրված Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հավաստիացրել է, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո:
Ինչպես ավելի վաղ հունիսի 30-ին հայտնել էր ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, նախնական տվյալներով՝ ֆիգուրանտներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով, երկրորդի մահվան պատճառները ներկայումս պարզվում են:
«Բազմակողմանի և օբյեկտիվ քննության» համար քրեական գործը կփոխանցվի Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը, նշել է նա:
Ձերբակալվածներից մեկի փաստաբան Իլկին Ամիրովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նախորդ տարիների սպանությունների գործում տասը կասկածյալ կա. վեց մարդ այժմ կալանքի տակ է, երկուսը մահացել են, ևս երկուսը հիվանդանոցում են: Ի սկզբանե ավելի շատ մարդ է բերման ենթարկվել, պարզապես հետո հենց առաջին օրը բաց են թողել։ Առավել ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ քննության նպատակով ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործը փոխանցել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը:
Բաքվում անմիջապես ադրբեջանցիների ձերբակալությունները որակեցին որպես անօրինական և սկսեցին պատասխան գործողություններ: Սկզբում հայտնի դարձավ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու կատարած այցի չեղարկման մասին, որից հետո ադրբեջանական պատվիրակությունը որոշեց չմասնակցել Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին:
Այնուհետև հայտարարվեց ռուս աստղերի մասնակցությամբ բոլոր համերգների, բալետային և օպերային ներկայացումների չեղարկման մասին։
Հաջորդիվ խուզարկություններ են սկսվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին, նրա խոսքով, չեն թողնում հանդիպել ռուս լրագրողներին ու նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն տալիս:
Կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ՌԴ դիվանագետները ավելի քան երկու ժամ Բաքվում չեն կարողացել կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Զախարովայի խոսքով` Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս տեսակցել ռուսաստանցի լրագրողներին, ոստիկանական գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնում: