Live24
Օգոստոսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Ձեր մեծ մասը երևի չգիտի, որ ՀՀ անկախացումից հետո ՀԷՑ-ը պատկանել է ձեզ` 3 մլն քաղաքացիներին. այս մասին Աժ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«2002թ-ին «Հայր մերը» շատ վատ իմացող, կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցու պաշտպան դարձած Ռոբերտ Քոչարյանը, որոշել է ՀԷՑ-ը վաճառել 12 միլիոն դոլարով չիգտեմ՝ ում, մոտավորապես այնքան, ինչքան արժե Քոչարյանի տունը: Այս պահին դեռ հայտնաբերված Քոչարյանի ունեցվածքից պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց ՀԷՑ-ը  վաճառել են 12 միլիոնով:  Եկել ասում եք՝ խլում եք, ձեզնից էլ լավ խլի՞չ: ժողովրդից խլել եք, 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել»,- ասաց Ալեքսանյանը: 

Խոսելով ՀԷՑ-ի ազգայանացման գործընթացից՝ նշեց. «Ասում են՝ Սամվել Կարապետյանի կոչից հետո էր, բա Կարապետյանի կո՞չն ինչից հետո էր: Այն պլանը, որ Մամիջանյանը ասում է՝ Civic-ում է գրվել, Վահագն Ալեքսանյանն է գրել, Վահագն Ալքեսանյանն էլ տարել, հետո տեռորսիտի տա՞նն է դրել, պարոն Մամիջանյան: Այդ ձեր կողմից չգրված «պլանի» շրջանակներում գրված էր՝ Սամվել Կարապետյան, կոչ + 5, 000 հոգի»:

Նա նշեց, որ այդ ձևերն էլ արդեն մյուս «պլանում»  էին շատ լավ շարադրված՝ հոսանքի լարերը կտրել, ավտոբուսները վառել: «Եկել ավտոբուսներից եք խոսում, այդ ավտոբուսները դուք պիտի վառեիք, դուք ի՞նչ գործ ունեք ավտոբուսների ներսում պիտի տուգանվեն, թե՝ չէ: Դուք այդ մարդկանց պետք է վառեիք ախր: Եկել ասում եք մարդկանց տուգանքի մատերիալ ենք սարքում, դուք մարդկանց խորովածացու էիք ուզում սարքել»,- ասաց նա:

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ փուլի ութ մասնակիցներից վեցն արդեն հայտնի են։

Երեկ և այսօր՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, մրցաշարում գրանցվեց միանգամից երկու անակնկալ. Միլանի «Ինտերը» 0:2 հաշվով պարտվեց բրազիլական «Ֆլումինենսեին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 3:4 հաշվով պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից»՝ լրացուցիչ ժամանակում։

Այսպիսով, քառորդ եզրափակչի չորս զույգերից երեքն արդեն հայտնի են․ 

  • «Ֆլումինենսե» — «Ալ-Հիլալ»
  • «Պալմեյրաս» — «Չելսի»
  •  ՊՍԺ — «Բավարիա»

Վերջին երկու տեղերը կվիճարկվեն «Ռեալ Մադրիդ» — «Յուվենտուս»  և «Բորուսիա Դորտմունդ» — «Մոնտերեյ» խաղերում։

ՀԷՑ-ի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններից առաջ։ ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն, երբ կառավարությունը որակական փոփոխություն ապահովելու համար նպատակադրվել է միջամտել ՀԷՑ-ում կառավարման համակարգին, դրանից բացի հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշներn այլևս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պիտի համակարգն անջատվի, օրինակ՝ հենասյուն փոխվի, լար, ենթակառուցվածք կառուցվի։

Քննարկումները բերել են նրան, որ առնվազն 12,5 միլիարդ դրամ ՀԷՑ-ը տարվա վերջին ակտավորվելու է, սրան զուգահեռ հանրապետության վարչապետը մեկ ամիս ժամկետ է տվել խնդրի կարգավորման համար։ Այս ամենից 2-3 օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում»,- ասաց նախարարը։

Արևմտյան երկրները ամեն ինչ անում են՝ Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, հաղորդում է TASS-ը։ 

«Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Սստիպում է կողմերին շտապ խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ Մաշուկի գիտելիքների կենտրոնում։ 

Մասյուկը նշել է, որ ինքնահռչակ միջնորդների նման «միակողմանի և մակերեսային մոտեցումը չի օգնում հարցին»։ 

«Այդ հարցը Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ արծարծվել է, և հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանի դեմ»։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից է նաեւ հրթիռներ արձակել Իրանի տարածքի վրա։

«Մեզ տեղեկացրեցին, որ նման բան նրանք թույլ չեն տա։ Մենք, թերևս, պաշտոնական ինֆորմացիա չունենք, որ նման բան տեղի ունեցած լինի։ Ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չենք կարող պաշտոնական դիրքորոշում հայտնել։ Իրանի դիրքորոշումը երեկ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է։ Մեր դիրքորոշումը այն է, ինչ երեկ հնչել է ԱԳՆ խոսնակի կողմից»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական կողմը շատ կոշտ էր արձագանքել իր՝ օրեր առաջ արած հայտարարությանը, դրանք անվանելով աբսուրդ, դեսպանն ասաց. «Մեր ԱԳՆ խոսնակը երեկ արձագանքել է, անհիմն պատմական պնդումներ են, որը կարող է լարվածության առիթ դառնալ ինչպես նաև այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնել, դրանք ճիշտ բան չեն։ Ինքնակոչ այդ պնդումներով հնարավոր չէ աշխարհագրական իրողությունները փոխել։ Իմ կարծիքը այն է, ինչ ասել եմ»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր. «Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի, փոքր քանակությամբ ԱԹՍ - ներ հարևան երկրների կողմից մեր տարածք են մտել: Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ: Կսպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքել»։

Իրանի դեսպանն ընդգծել էր՝ «հնարավոր է և հավանական է, որ թշնամի սիոնաիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի»: Միաժամանակ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը վստահեցրել էր, թե թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, թե Իրանը շատ ուժեղ հետախուզություն ունի տարածաշրջանում, և հետևաբար հնարավո՞ր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանել էր. «Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը իրականացնելու համար: Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը»:

Բաքուն «կտրականապես մերժել է» Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով «անհիմն և սադրիչ»։

«Այդ մեղադրանքները վնաս են հասցնում ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սնսելու թույլտվություն ստանալու հարցով Գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նա նշեց, որ դեռ Գլխավոր դատախազից համապատասխան գրությունը չի ստացել, բայց սպասում է նման գրության։

Հարցին՝ Արթուր Սարգսյանը կզրկվի՞ պատգամավորական անձեռնմխելիությունից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մինչեւ չլինի չեմ կարող ասել։ Մենք օրենք ենք փոխել եւ կարող ենք հատուկ դրա համար արտահերթ անել»։ 

Ալեն ՍԻմոնյանը հստակ չկարողացավ նել, թե երբ է գլխավոր դատախազն այդ հարցով մտնելու խորհրդարան։

 

Բաքվում ռուսների զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և առցանց խարդախության մեջ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան:

Նա կմասնակցի տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարվա հուլիսի 3-4-ը օկուպացված Ստեփանակերտում: Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Էրդողանը ևս կմասնակցի գագաթնաժողովին:

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ 

Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։

Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», - նշեց Վրթանես Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։

«Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», - ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։

«Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», - ասաց պատարագիչ Սրբազանը։

Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։

Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել  տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: 

Նախագծով առաջարկվում է տուգանել՝

-3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

-10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում

-15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի մոտ: Ակցիայի մասնակիցները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում էին. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»:

Ֆոտո

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև