Live24
Օգոստոսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։

«Իմ հիմնական ուղերձներն էին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանումը և ԱԷՄԳ-ի աշխատանքների անհապաղ վերսկսումը Իրանում՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Երկու երկրների նախագահները, մասնավորապես, քննարկել են նաև Իրանի և Իսրայելի միջև հրադադարի պահպանման և միջուկային ծրագիրը քննարկելու համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցերը

Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հարցերը Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում։ Նրան կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպանը։

«Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն խնդիրն են»,-ասել է նա:

Իրանը կարող է դեռևս ունենալ ևս մեկ գործող միջուկային օբյեկտ, մենք գիտեինք, որ նրանք ունեն բազմաթիվ օբյեկտներ, գուցե երեք գումարած մեկը, բայց երեքն են հիմնականները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով ԱԷՄԳ-ի աղբյուրներին, գրում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո կազմակերպության տեսադաշտից անհետացել է մոտ 400 կգ հարստացված ուրան։ ԱԷՄԳ-ն կարծում է, որ միջուկային վառելիքը կարող էր թաղված լինել ավերակների տակ կամ տեղափոխվել գաղտնի վայր, հաղորդում է DW-ն։ Միևնույն ժամանակ, կազմակերպության գնահատականներով, հարստացված ուրանի նման պաշարները բավարար են Իրանի համար առնվազն ինը միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար։

Թրամփը նախկինում բազմիցս վստահեցրել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի օբյեկտների վրա ամբողջությամբ ոչնչացրել է երկրի միջուկային ծրագիրը։ Այս պնդումները կասկածի տակ դնող լրատվամիջոցները քննադատության և չարաշահումների են ենթարկվել Թրամփի և նրա վարչակազմի կողմից։

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) հզոր հրդեհներ բռնկվել են։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շատ բնակիչներ լքում են իրենց տները և տեղավորվում ապաստարաններում։

Հրշեջները, ինքնաթիռների աջակցությամբ, ամբողջ գիշեր պայքարել են արագ տարածվող կրակի դեմ։ Հրդեհը դեռևս մարվում է։

Շատ շրջաններում ուժի մեջ են տարհանման կանոնները, բաց են բնակիչների և կենդանիների համար նախատեսված ապաստարանները։

Հրդեհների պատճառը դեռևս անհայտ է։

«Բավարիան» հաղթանակ է տարել բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում, որն անցկացվում է ԱՄՆ-ում։

Մայամիում կայացած խաղն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 4:2։ «Բավարիայի» կազմում դուբլ է ձևակերպել Հարի Քեյնը (9-րդ և 73-րդ րոպեներ), մեկ գոլ խփել է Լեոն Գորեցկան (41-րդ րոպե), իսկ ևս մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել «Ֆլամենգոյի» խաղացող Էրիկ Պուլգարը (6-րդ րոպե)։ Բրազիլական թիմի կազմում աչքի են ընկել Ժերսոնը (33-րդ րոպե) և Ժորժինյոն (54-րդ րոպե, 11-մետրանոց)։

Քառորդ եզրափակչում «Բավարիան» հուլիսի 5-ին Ատլանտայում կմրցի ՊՍԺ-ի հետ։ 

Հունիսի 30-ին՝ ժամը 00:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։16-ին, մարվել՝ 01։20-ին։ 

Այրվել է Renault մակնիշի ավտոմեքենան։

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շարունակվում են հողային աշխատանքները, տրանսպորտային օբյեկտների կառուցումը և այլն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՄՆ նախագահը չափազանցրել է տեղի ունեցածի նկարագրությունը՝ իր սեփական նպատակների համար։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Նրա խոսքերը լսած յուրաքանչյուր ոք հասկանում է, որ այս խոսքերի հետևում կա մեկ այլ ճշմարտություն։ Նրանք ոչինչ չէին կարող անել և չափազանցրել են ճշմարտությունը թաքցնելու և գաղտնի պահելու համար», - նշել է նա։

Երևանում հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մարզերում հունիսի 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Ֆոտո

Ոստիկանությունը «բերման է ենթարկել» աղավնու

Կալասը ծուղակ է համարում Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքներ զիջելը

Երևանում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան, պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը

Աժ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ «Հրապարակ»

Մոսկվան էլ արցունքներին չի հավատում․ «Հրապարակ»

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա