Live24
Օգոստոսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է ԼԺՀ-ի ողջ տարածքը, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Բառացիորեն երկու օր առաջ զեկույց ստացանք այն մասին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքն ամբողջությամբ ազատագրված է՝ 100%-ով», – ասել է նա՝ Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ԼԺՀ-ն ռուսական զորքերի կողմից ազատագրվել է 99 տոկոսով, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի մարզերն ազատագրվել են ավելի քան 70 տոկոսով:

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հուլիսին Անկարայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Մենք դաշինքի ղեկավարներին կընդունենք մեր մայրաքաղաք Անկարայում։ Մենք հող կպատրաստենք շատ կարևոր որոշումներ կայացնելու համար», - ասել է նա։

Էրդողանը բացատրել է, որ նման որոշում է կայացվել դաշինքի երկրների գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Հաագայում։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։

Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Մեր հատուկ դեսպանորդ Սթիվենը կապի մեջ է իրանցիների հետ՝ թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է։ Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) չի կապնվելլ Իրանի հետ», - ասել է նա։

Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ քրեական վարույթից որոշ մանրամասներ ներկայացնելով: 

«Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակեն, խցանումներ առաջացնեին և այլն:

Պետք է խափանեին ինտերնետային կապի մալուխները, որպեսզի զրկեին, ըստ էության, համացանցի հասանելիությունից պետք է կատարեին հոսանքազրկումներ, ընդ որում մեր ձեռքի տակ առկա է նաև փաստական տվյալներ, որ իրենց ձեռքի տակ նաև այս տվյալները քարտեզով և այլը, լրիվ իրենց տրամադրության տակ էին:

Այսինքն իրենց հասանելի էր ոչ թե ուղղակի խոսքերով, այլ նաև ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն:

Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին  ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը ժամանակին և իրավապահ մարմինը դուրս չգային և չկանխեին այս ամենը: 

Պետք է թունելներում վառեին խոտերի տուկեր, որպեսզի դրանով դարձյալ խցանումներ առաջացնեին, հակերտների միջոցով պետք է հազարավոր նամակներ ուղարկեին նախարարությունների պաշտոնական կայքերին, Կառավարության պաշտոնական կայքերին, պարալիզացնել և կոտրել Կառավարության համապատասխան կայքը, ԱԲ միջոցով պետք է ստեղծեին բարձրաստճան ոստիկանների կեղծ խոսակցություններ և տարածեին:

Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար»,-ասել է նա:

Հայտնի բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։

Ծանուցումը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության Համաձայնագրի վրա։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։

Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։ Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսի սկզբին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարոյական զանցանքների մեջ և պահանջել վերջինիս հրաժարականը։ Սամվել Կարապետյանը, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու երկարամյա հետեւորդ, իր հարցազրույցում հրապարակավ պաշտպանել էր Եկեղեցուն։

Վարչապետի արձագանքը չուշացավ. Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հասցեին մի շարք սպառնալիքներ հրապարակեց Ֆեյսբուքում, իսկ արդեն հունիսի 17-ին, ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց «Տաշիր» ընկերությունների նախագահի տանը։ Կարապետյանը ձերբակալվեց և նրան ապօրինի մեղադրանք առաջադրվեց իշխանությունը բռնազավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Հունիսի 18-ին Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը՝ մինչև դատավարությունը։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ Կարապետյանների ընտանիքին պատկանող, այդ թվում՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ազգայնացման մասին։

Վարչապետի հրապարակումից հետո պետական ​​ապարատը արագ մոբիլիզացվեց՝ ՀԷՑ-ի վրա ճնշում գործադրելու և ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Մի քանի օրվա ընթացքում մշակվեցին և Ազգային ժողով ներկայացվեցին օրինագծեր, որոնք հնարավորություն են տալիս բռնագրավել ՀԷՑ-ը պետության օգտին։ Վարչապետի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 1-ին։

Ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։

Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։

Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։

Ներկայումս Հայաստանն արդեն իսկ բախվում է մի քանի միջազգային արբիտրաժային հայցերի՝ Կիպրոսի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի ներդրողների կողմից: Այս պահանջները Հայաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա ներդրողներին վտարելու և նրանց օրինական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու անօրինական գործողությունների արդյունք են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․

«Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է․

Երբ իմ եւ իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտավործվում, ես երկրի ղեկավար չեմ։

Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։

Բայց իմ, իմ ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ ամեն բան կարելի է թույլ տալ։

Հասկանում եմ, որ երկրի ղեկավարը ավելի մեծ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Բայց ընդդիմադիրներն էլ ունեն սահմանափակում։ Եթե ընդդիմադիրները չունեն ոչ մի սահմանափակում, երկրի ղեկավարը ինչպե՞ս պաշտպանի ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին եւ իր համախոհներին, ովքեր թիրախավորվում են նույն կերպ։

Անցնել ապօրինի մեթոդների՞։ Դա անթույլատրելի եւ անընդունելի է։

Պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար։ Դա էլ փորձեցինք, բայց աղմուկը նույնն էր, թե Հայաստանում սահմանափակում են խոսքի իրավունքը։

Քաղհայցերով դիմել դատարա՞ն։ Աղմուկը նույնն է, ճնշում են խոսքի ազատությունը։ Եւ բացի այդ, ու՞մ փողերով եւ որքան դիմել դատարան։ Չէ՞ որ դա ծախս է։ Ո՞վ է ֆինանսավորելու այդ ծախսը։ Անձնական, ընտանեկան, կուսակցական բյուջեով դա հնարավոր չէ։ Պետական բյուջեով՝ նույն աղմուկը կլինի։

Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլեւս հանդուրժել։

Հետեւաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ընդ որում, իմ բոլոր համախոհներին եւ կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ։

Այլընտրանք չկա։ Կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ եւ մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ, կամ կլինի խոտորնակին խոտորնակ, գուցե ոչ մեկին մեկ, այլ 10–ին մեկ, թեկուզ 20–ին մեկ, բայց կլինի անպայման ու կլինի շատ ուժեղ։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ։ Բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները։

Հ․Գ․ Հաջորդ լուծումն այն է, որ քաղհասարակությունն ու հանրությունը իրենք պահանջեն ծանր վիրավորանքի քրեականացում։ Եւ սրա՛ շուրջ ձեւավորենք հանրային կոնսենսուս։ Ինչպես կորոշեք՝ կարճ ասած»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ կմեկնի Բաքու։

Նա Ադրբեջան կմեկնի հուլիսի 4-ին՝ մեկօրյա այցով։ Թուրքիայի առաջնորդը կմասնակցի Ադրբեջանում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Կան հարցեր, որոնք մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ: Օրինակ՝ ինչու՞ է Մայր Աթոռը Էջմիածնում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: 

«Կարող ե՞ն ներկայացնել վարկածներ, ո՞րն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում և ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում: Ի՞նչն է պատճառը: Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ, որովհետև 301թ. Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր: Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի Էջմիածնում լինելը: Էջմիածինը, ի միջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է: 

Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը: 

Հաջորդը՝ ինչու՞ է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում: Էլի դրա համար կա մի պատճառ: Որովհետև Վաղարշապատը մայրաքաղաքն էր և ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա»,-ասել է նա:  

Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկում է լողափնյա հանգստի սեզոնը։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․ 

«Հարգելի քաղաքացինե՛ր, «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես մեկնարկում է լողափնյա սեզոնը։ Հանրային լողափերում մուտքն անվճար է։

Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ խաղահրապարակ, հանդերձարաններ, շվաքարաններ, ցնցուղարաններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։

Լողափերում կգործեն՝ ջրափրկարարական ծառայություն, բուժկետեր, հասարակական կարգի վերահսկողություն, որը կիրականացնեն Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։ Խնդրում ենք պահպանել մաքրությունը, խնամել շրջակա միջավայրը և չվնասել հանրային գույքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։

Ֆոտո

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև