ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Նիկոլին խոստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե Հայաստանը միակողմանի զիջումներով ի վերջո հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման»:
Արդեն կասկած չունեմ, որ բացի մնացյալը, հենց այս թակարդի հեռանկարն է Նիկոլին մղել/մղում ադրբեջանական ու թուրքական ուղղություններով ինքնամոռաց զիջումների ու ազգային նվաստացման:
Ելիսեյան պալատը թակարդն ընկած Նիկոլին համոզել է, որ նման մրցանակն ինքնին կդառնա նրա անձնական անվտանգության ցմահ ու գործուն երաշխիքը, բացի միջազգային հեղինակությունը։
Նիկոլն ակնհայտորեն կուտը կերել է: Հայ ժողովրդի գլխին այսքան բան բերելուց հետո անձնական անվտանգության վստահելի այլընտրանքի բացակայությունն է երևի Նիկոլին մղել հավատալ նման թակարդի՝ հնարավոր ու անհնար ամեն ինչ զիջել, ստորանալ, միայն, թե հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անգամ ոչինչ չասող թղթերի ստորագրման: Կարևորը ստանա խաղաղության նոբելյան մրցանակ եւ լուծվի իր անձնական անվտանգության հարցը:
Այս համատեքստու՛մ փնտրեք Մակրոնի՝ առաջին հայացքից արտասովոր կիրակնօրյա աջակցությունը Նիկոլին ներքաղաքական հատուկ շեշտադրմամբ: Ու մտածեք, թե ինչ շահեր ունեն այդ գործարքներից Մակրոնը, Միշելն ու Նիկոլի իշխանության ստվերային տերերը
Նիկոլն ակնհայտորեն ծամել ու կուլ է տվել այն խայծը, ինչ մերժել էր Սարգսյանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ-ազգային շահերն ուրանալու դիմաց: Առանց հասկանալու, որ այդ հարցում ևս խաբված է դուրս գալու:
Վերհիշեցնեմ 2010 թ. մարտի 10-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Սարկոզի-Սարգսյան բանկացությունների՝ իմ կողմից գաղտնազերծված պատմական հատվածը:
․․․
– Ֆրանսիան ձեզ մենակ չի թողնի, ձեր հակառակորդը պետք է կարողանա կա՛մ սեղմել ձեր ձեռքը, կա՛մ կրել դա չանելու հետևանքները,– Սարկոզի։
– Այս ընթացքում հետևում եմ Կոսովոյի խնդրի շուրջ Հաագայի դատարանում տեղի ունեցող քննարկումներին։ Շատ պայծառ մտքեր են հնչում՝ հիմնավորելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ու մենք մտածում ենք, թե ինչու մի դեպքում այդպես պետք է լինի, մյուս դեպքում՝ ուրիշ կերպ: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա. էթնիկ զտումն Ադրբեջանին ծանոթ ձեռագիր է: Ես ինչպե՞ս կարող եմ բաց աչքով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, պարո՛ն նախագահ: Ես ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գին պատրաստ եմ վճարել, բայց դա անհնար բան է,- Սարգսյան։
– Բայց այդ դեպքում նույն տրամաբանությամբ ադրբեջանցիներն էլ կասեն, թե Նախիջևանն է վտանգի մեջ,- Սարկոզի։
-Իհարկե, չեն կարող նման բան ասել, քանի որ Նախիջևանը սահման ունի իրենց դաշնակից Թուրքիայի հետ,- Սարգսյան։
– Այդ դեպքում ո՞րը պետք է լինի հաջորդ նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը,- Սարկոզի։
– Ինքնորոշման հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման,- Սարգսյան։
– Բայց հենց դա՛ է դժվարությունը: Ինչպե՞ս սահմանել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։
– Այնպես, ինչպես սահմանված է մադրիդյան սկզբունքներում ու մեր բանակցած փաստաթղթերում։ Այն համամասնությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կազմել են ԼՂԻՄ-ի բնակչությունը ըստ խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ համապատասխանաբար մոտ 75 և 25 տոկոս համամասնությամբ,- Սարգսյան։
– Բայց Ադրբեջանն էլ պնդում է, որ բնակչության թվաքանակն այս ընթացքում փոխվել է, ու այլ կերպ է պատկերացնում հանրաքվեի մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։
– Ի՞նչ է նշանակում բնակչության համամասնության փոփոխություն: Հակամարտությունը ծագել է 1988 թ., և մեր բանակցվող սկզբունքներում գրված է, որ բնակչության համամասնություն ասելով՝ նկատի են առնվում 1989 թ. մարդահամարի տվյալները: Հենց այդ պատճառով էլ, ելնելով
ադրբեջանական կողմի նման պարզ վերաբերմունքից, պարո՛ն նախագահ, մենք ասում ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող որևէ ապագա ունենալ, – Սարգսյան։
– Ամեն դեպքում դժվար է լինելու տարանջատել հանրաքվեի անցկացման հստակ սահմանները, թե որտեղ ու ինչ համամասնությամբ այն անցկացնել,- Սարկոզի։
— Ամեն ինչ շատ հստակ է. ԼՂԻՄ-ի տարածքում՝ 1989 թ. մարդահամարի տվյալների համամասնությամբ,- Սարգսյան։
– Մենք վերահաստատում ենք Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը։ Ես Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին խոստացել էի, որ այս մասին մանրամասնորեն կխոսեմ Ձեզ հետ։ Մենք ձեր փոխարեն չենք կարող որոշել ու քայլեր կատարել: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը պետք է լինի մշտապես պաշտպանված ու այդ հարցում կստանա Ֆրանսիայի աջակցությունը: Բայց եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան, ապա դա կհանգեցնի պատերազմի, ու լավ չի լինի մեր հայ բարեկամների համար: Ես շատ հայ բարեկամներ ունեմ: Դուք մեծ տառապանքներ ու զրկանքներ եք կրել, ու չկա որևէ պատճառ՝ փոխելու մեր համերաշխությունը ձեզ հետ: Ես չեմ
ցանկանում պնդել այն, ինչ արդեն ասացի, բայց ուզում եմ ասել, որ ձեզ՝ հայերիդ, շատ եմ սիրում: Ինչ-որ պահի պետք է դրսևորել պատմական մոտեցում։ Եթե կանգնում ենք ճանապարհի կեսին, ունենում ենք թերություններ, ոչ առավելություններ: Դուք խաղաղության մարդ եք: Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը միջազգայնորեն այնքան ճանաչված է, որ նրանք, ովքեր կլուծեն այդ հակամարտությունը,
կդառնան նոր նելսոնմանդելաներ: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց փոխարենն ունի համարձակ ու խելացի բնակչություն: Հետաքըրքիր երկիր է Հայաստանը. փոքր պետություն է, բայց ճանաչելի՝ ամբողջ աշխարհում: Դա մի կողմից առավելություն է։ Բայց գիտեմ, որ նաև այդ պատճառով է, որ հայերդ պատմության ընթացքում այդքան մեծ գին եք վճարել: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ լինելով այդքան փոքրաթիվ՝ այդքան մեծ ճանաչում ունեն աշխարհում ու այդքան մեծ հետաքրքըրություն են առաջացնում: Հայաստանի նախագահին այդ ամենը հսկայական ուժ է տալիս: Հայաստանի նախագահը շատ ավելի ուժեղ է,
քան շատ այլ, տարածքով ավելի մեծ պետությունների ղեկավարներ: Կան շատ ավելի մեծ երկրներ, որոնց առաջնորդները չունեն նման ճանաչում ու աջակցություն: Ես այս ամենը չեմ ասում՝ Ձեզ հաճոյանալու համար: Այլ, որ օգտվեք ստեղծված հնարավորությունից ու ձեռք մեկնեք՝ լուծելու խնդիրները: Թեև ֆուտբոլային սովորական մի հանդիպում էր, բայց ամբողջ աշխարհը ձեզ հետ միասին նայում էր այն, այդ թվում և ես ու այստեղ նստած իմ խորհրդականները: Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ու զարգացման։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է խաղաղություն: Երբ Դուք ասում եք, որ թուրքերը բանակցություններում անտանելի են, ես Ձեզ հետ համաձայն եմ՝ չեք կարող մշտապես հենվել Էրդողանի վրա։ Ի՞նչ է, ձեր հույսը ռուսնե՞րն են․․․ Ցանկացած երկիր ունի իր խնդիրները, նույնիսկ ամենախոշորները: Ռուսաստանը չի ուզում շրջափակված վիճակում լինել կամ հայտնվել ԱՄՆ ու Չինաստանի հեգեմոնիայի տակ: Որքան չեմ ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, այդքան ցանկանում եմ, որ Ռուսաստանը մոտ լինի դրան: Այդ դեպքում ձեզ համար էլ նպաստավոր իրավիճակ կլինի։ Եղե՛ք խաղաղության մարդ: ՆՈԲԵԼՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԴԱՐՁԵՔ, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության, – Սարկոզի։
– Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել, – Սարգսյան։
– Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԱՊԱ ՑՄԱՀ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԼԻՆԵՔ, – Սարկոզի։
– Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– Սարգսյան»։
Վարչապետ Նիկոլ Փշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։
Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավելևս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան»։
Կանոնական հայկական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի, այդ թվում՝ երկրի գործող իշխանությունների կողմից, և դա մտահոգում Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Лента-ն։
«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անշուշտ, կանոնական, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լրջագույն մտահոգություն են առաջացնում», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ներքաղաքական հակամարտությունը կկարգավորվի՝ հաշվի առնելով հավատացյալների իրավունքներն ու շահերը, ինչպես նաև բուն Հանրապետության Սահմանադրությունը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն հստակ չի ներկայացրել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում հարձակումների շարունակման հարցի վերաբերյալ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
«ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը»,- նշել է նա։
Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։
Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։
«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։
Ադրբեջանական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվեց Պուտինի վրա: Այս մասին է վկայում AzTv պետական հեռուստաընկերության երեկվա թողարկումը։
Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի Կրեմլն այս կապակցությամբ։
Տեսանյուը՝ ԱՅՍՏԵՂ
Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։
Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։
Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։
Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ:
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
2025 թվականի ամառը սմարթֆոնների շուկային բերեց բազմաթիվ վառ նորույթներ՝ հզոր ֆլագմաններից մինչև եզակի մոդուլային սարքեր: Ichip-ը ներկայացրել է 2025 թվականի հունիսին թողարկված յոթ ամենահետաքրքիր մոդելները, որոնք առանձնանում են արտադրողականությամբ, նորարարություններով և գնի ու որակի հարաբերակցությամբ: Red Magic-ի խաղային հրեշներից մինչև էկոլոգիապես մաքուր Fairphone 6՝ յուրաքանչյուրը կգտնի իրեն հարմար բան:
Բնութագրեր:
realme GT7-ը շարունակում է բրենդի ավանդույթը՝ առաջարկելով ֆլագման բնութագրեր մատչելի գնով: MediaTek Dimensity 9400e չիպով սմարթֆոնը ցուցադրում է տպավորիչ արտադրողականություն՝ AnTuTu-ում հավաքելով մոտ 2.75 միլիոն միավոր: 6.78 դյույմանոց AMOLED էկրանը՝ 120 Հց հաճախականությամբ և մինչև 6500 նիտ պայծառությամբ, կատարյալ է խաղերի և մուլտիմեդիայի համար:
Հատուկ ուշադրություն է գրավում 7000 մԱժ մարտկոցը, որն ապահովում է մինչև երկու օր ինքնավարություն, և եռակի տեսախցիկը՝ 2-անգամյա օպտիկական խոշորացմամբ: Չինաստանում 12/256 ԳԲ տարբերակի գինը մոտ $357 է, ինչը GT7-ը դարձնում է սեգմենտի լավագույն առաջարկներից մեկը: Սակայն X-ի օգտատերերը նշում են, որ տեսախցիկները զիջում են մրցակիցներին, ինչպիսին է Xiaomi 12 Pro-ն, հատկապես դիմանկարային ռեժիմում:
Ո՞ւմ է հարմար: Նրանց, ովքեր փնտրում են հավասարակշռված ֆլագման՝ խաղերի, մուլտիմեդիայի և ամենօրյա օգտագործման համար:
Բնութագրեր:
POCO F7-ը կենտրոնացած է շարժական խաղեր խաղացողների վրա՝ առաջարկելով հզոր Snapdragon 8s Gen 4 չիպ և մեծ 6.83 դյույմանոց AMOLED էկրան՝ 1.5K լուծաչափով: Սմարթֆոնը հաշվիչ խաղերին դիմակայում է 12 ԳԲ օպերատիվ հիշողության և արդյունավետ հովացման համակարգի շնորհիվ: 6500 մԱժ մարտկոցն ապահովում է մեկուկես օր աշխատանք, իսկ 90 Վտ լիցքավորումը լիցքավորում է 35–40 րոպեում:
POCO F7-ի տեսախցիկները տպավորիչ չեն. 50 ՄՊ հիմնական և 8 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակները հարմար են հիմնական առաջադրանքների համար, սակայն չեն մրցակցում ֆլագմանների հետ: X-ի օգտատերերը նշում են, որ տելեֆոտո բացակայությունը սահմանափակում է նկարահանման հնարավորությունները: Չինաստանում մոտ $400 գնով POCO F7-ը հիանալի ընտրություն է խաղացողների համար, բայց ոչ լուսանկարիչների:
Ո՞ւմ է հարմար: Խաղացողներին և նրանց, ովքեր գնահատում են արտադրողականությունը ողջամիտ գնով:
Բնութագրեր:
iQOO Neo 10-ը POCO F7-ի մոտ ազգակիցն է՝ օգտագործելով նույն Snapdragon 8s Gen 4 չիպը, բայց բարելավված բնութագրերով: 144 Հց էկրանը խաղային գործընթացն էլ ավելի սահուն է դարձնում, իսկ 32 ՄՊ առջևի տեսախցիկն ապահովում է բարձրորակ սելֆիներ: 7000 մԱժ մարտկոցը և 120 Վտ լիցքավորումը երաշխավորում են երկար ինքնավարություն և արագ լիցքավորում:
Գնով iQOO Neo 10-ը համեմատելի է POCO F7-ի հետ (մոտ $400–450 Չինաստանում), բայց խաղացողների համար առաջարկում է ավելին՝ շնորհիվ էկրանի և տեսախցիկի: 4PDA-ի նման ֆորումներում օգտատերերը նշում են, որ iQOO-ն ավելի լավ է օպտիմիզացված խաղերի համար, քան POCO-ն, սակայն տեսախցիկները մնում են թույլ կողմ:
Ո՞ւմ է հարմար: Խաղացողներին և սահուն էկրանների սիրահարներին:
Բնութագրեր:
Infinix NOTE 50 Pro+ 5G+-ն առանձնանում է նորույթների մեջ՝ շնորհիվ 50 ՄՊ տեսախցիկի՝ 3-անգամյա օպտիկական խոշորացմամբ, ինչը հազվադեպ է միջին սեգմենտում: MediaTek Dimensity 8350 չիպը զիջում է Snapdragon 8s Gen 4-ին, բայց հաշվիչ է մեծամասնություն խաղերի և առաջադրանքների համար: 144 Հց էկրանը՝ HDR10+ աջակցությամբ, հարմար է մուլտիմեդիայի և խաղերի համար:
5200 մԱժ մարտկոցը փոքր է, քան մրցակիցներինը, իսկ 45 Վտ լիցքավորումն ավելի դանդաղ է: Այնուամենայնիվ, մոտ $350 գինը NOTE 50 Pro+ 5G+-ը գրավիչ է դարձնում նրանց համար, ովքեր փնտրում են լուսանկարչության, խաղերի և գնի հավասարակշռություն: X-ի օգտատերերը գովում են տեսախցիկները, բայց նշում են, որ բրենդը Ռուսաստանում ավելի քիչ հայտնի է:
Ո՞ւմ է հարմար: Շարժական լուսանկարչության սիրահարներին և բազմակողմանի սարքեր փնտրողներին:
Բնութագրեր:
Red Magic 10S Pro-ն 2025 թվականի ամռան լավագույն խաղային սմարթֆոնն է: Snapdragon 8 Elite չիպը՝ ակտիվ հովացման համակարգով (օդափոխիչ), ապահովում է AnTuTu-ում ռեկորդային 3 միլիոն միավոր: Առանց կտրվածքների 144 Հց էկրանը, խաղային տրիգերները և RGB լուսավորությունը ստեղծում են խաղերի համար կատարյալ պայմաններ: 7050 մԱժ մարտկոցը երաշխավորում է մինչև երկու օր աշխատանք:
Տեսախցիկները ուժեղ կողմ չեն. 2 ՄՊ մակրո ոսպնյակը հիասթափեցնում է, իսկ հիմնական տեսախցիկը զիջում է ֆլագմաններին: Ռուսաստանում մոտ $650 (65,000 ռուբլի) գնով Red Magic 10S Pro-ն առաջատար է մինչև 5000 յուան (~$690) ֆլագմանների սեգմենտում՝ ըստ AnTuTu-ի: X-ի օգտատերերը նրան անվանում են «2025 թվականի ամենաարագ սմարթֆոն»:
Ո՞ւմ է հարմար: Ինտենսիվ խաղացողներին և տեխնոլոգիաների էնտուզիաստներին:
Բնութագրեր:
vivo X Fold 5-ը 2025 թվականի ամենաթեթև «մեծ» ծալովի սմարթֆոնն է՝ մոտ 250 գ քաշով: Այն հագեցած է երկու AMOLED էկրաններով (6.78 դյույմ արտաքին և 8.03 դյույմ ներքին)՝ 144 Հց հաճախականությամբ և IP59+ պաշտպանությամբ, ինչը հազվադեպ է ծալովի սարքերի համար: ZEISS օպտիկայով և 3-անգամյա խոշորացմամբ տեսախցիկներն ապահովում են բարձրորակ նկարահանում:
Snapdragon 8s Gen 4 չիպը երաշխավորում է գերազանց արտադրողականություն, իսկ 6000 մԱժ մարտկոցը աջակցում է երկար աշխատանքային սեանսներ: Սակայն սմարթֆոնը դեռ անհասանելի է Ռուսաստանում, իսկ նրա գինը (մոտ $1000 Չինաստանում) դարձնում է այն պրեմիում ընտրություն: 4PDA-ի նման ֆորումներում օգտատերերը բարձր են գնահատում դիզայնը, բայց սպասում են համաշխարհային թողարկման:
Ո՞ւմ է հարմար: Ծալովի սարքերի և պրեմիում տեխնոլոգիաների սիրահարներին:
Բնութագրեր:
Fairphone 6-ն առանձնանում է մոդուլային կառուցվածքով, որը թույլ է տալիս փոխարինել 12 բաղադրիչ (մարտկոց, տեսախցիկներ, էկրան և այլն)՝ առանց սերվիս կենտրոն դիմելու: Սա այն դարձնում է շուկայի ամենավերանորոգելի սմարթֆոնը՝ աջակցելով էկոլոգիական մոտեցմանը: Snapdragon 7s Gen 3 չիպը և 8 ԳԲ օպերատիվ հիշողությունն ապահովում են պարկեշտ արտադրողականություն միջին առաջադրանքների համար:
Թերությունները՝ 4415 մԱժ համեստ մարտկոցը և բարձր գինը (մոտ €600 Եվրոպայում): Տեսախցիկները հարմար են հիմնական նկարահանման համար, բայց չեն մրցակցում ֆլագմանների հետ: X-ի օգտատերերը գովում են էկոլոգիականությունը, բայց նշում են, որ այդ գնով կարելի է գտնել ավելի հզոր սարքեր։
Ո՞ւմ է հարմար: Էկո-էնտուզիաստներին և նրանց, ովքեր գնահատում են վերանորոգելիությունը:
Այս ամառ սմարթֆոնների շուկան ցույց տվեց բազմազանություն՝ խաղային ֆլագմաններից, ինչպիսին է Red Magic 10S Pro-ն, մինչև նորարար ծալովի մոդելներ, ինչպիսին է vivo X Fold 5-ը: realme GT7-ը և iQOO Neo 10-ը առաջատար են միջին սեգմենտում գնի և որակի հարաբերակցությամբ՝ ըստ AnTuTu վարկանիշների: POCO F7-ը և Infinix NOTE 50 Pro+ 5G+-ն առաջարկում են խաղերի և բազմակողմանիության հավասարակշռություն, իսկ Fairphone 6-ը գրավում է էկոլոգիայով մտահոգ օգտատերերին:
Խնդիրներ, ինչպիսիք են խաղային մոդելների թույլ տեսախցիկները կամ Fairphone-ի բարձր գինը, նշվում են X-ի և ֆորումների օգտատերերի կողմից: Բացի այդ, Xiaomi Poco X7 Pro-ի հետ կապված վերջին դեպքը (էկո-կաշվի վրա բորբոսի հայտնվելը) ընդգծում է նյութերի ընտրության կարևորությունը. ապակին և մետաղը, որոնք օգտագործվում են նորույթների մեծ մասում, ավելի դիմացկուն են արտաքին ազդեցություններին: