Live24
Օգոստոսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները շուտով կարտաքսվեն երկրից։

Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի խորհրդարանի անդամ Ամիրհոսեյն Սաբետին։

Դրա մասին հաղորդում է Pars Today գործակալությունը։

«Ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությամբ խորհրդարանի անդամների ջանքերի արդյունքում, Իրանում գործակալության մնացած լրտեսները շուտով կարտաքսվեն»,- նշել է Սաբետին։

Անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

«Գիշերը ԱԹՍ-ները գրոհել են Ազովի, Միլլերովսկի և Տարասովսկի շրջանները։ Զինվորականները հետ են մղել օդային հարձակումը, բայց, ցավոք, կան ողբերգական հետևանքներ։ Միլլերովսկի շրջանի Դոլոտինկա ավանում ԱԹՍ-ի անկման հետևանքով վնասվել է երկհարկանի տուն՝ փլուզվել է ծածկը, ինչի հետևանքով թոշակառու կին է մահացել», - տելեգրամյան ալիքում գրել է Սլյուսարը:

Մարզպետի պաշտոնակատարը նշել է, որ վնասված տնից տարհանվել է 20 բնակիչ, դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները և շրջանի ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, Ազովում անօդաչուի պայթյունից վնասվել են բազմաբնակարան շենքի ապակիները, իրականացվում է բնակիչների տարհանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Եվս մեկ ԱԹՍ-ի բեկորներ ընկել են Լակոմովի անվան մարզադաշտում։ Այդ վայրը շրջափակված է։

Այս պահին Ռոստովի մարզում պահպանվում է ԱԹՍ-ների հարձակման վտանգը։ Բոլոր ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության և շարունակում են հետ մղել հարձակումը, հայտնել է Սլյուսարը։

Այսօր անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել նաև Սերգիև Պոսադում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հուլիսի 4-ին ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշկիանը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրական է արձագանքել միջնորդների՝ Իսրայելի հետ հրադադարի առաջարկին: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։

Ըստ աղբյուրի՝ շարժման որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին։

Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ անուղղակի բանակցությունների ընթացքում միջնորդներից ստացված առաջարկները: ՀԱՄԱՍ-ը չի նշել, թե կոնկրետ ինչ են պարունակում քննարկվող նախաձեռնությունները: Միևնույն ժամանակ, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում և անկլավում մարդասիրական օգնության ապահովում»։

Ավելի վաղ Maan գործակալությունը հայտնել էր, որ Գազայի համար նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար,10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և շրջափակված անկլավի հարավում իսրայելական բանակի ստորաբաժանումների դուրսբերում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար:

Սեյրան Օհանյանը առողջական վիճակից ելնելով բացակայում է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմաանը՝ լքելով դահլիճը։

Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։

Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց գլխավոր դատախազին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք կա մտավախություն, որ այս պարագայում էլ ոչ արադարացնող հիմքով վարույթը կարճվի և արդարադատություն չիրականացվի վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով։ Գլխավոր Դատախազը մանրամասներ ներկայացրեց․ «2010-2015թթ իրականացվել է հողազավթումն ու ինքնակամ կառուցումը։ 2011-2016թթ ՌՈ աշխատակիցները մշտական հերթափոխով ծառայություն են իրականացրել առանձնատան մոտ։ Սեյրան Օհանյանը նշել է, որ ամառանոցը պարբերաբար օգտագործվում է, սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, շինարարական աշխատանքներն իրականացվել են իր միջոցներով։ Օհանյանը հրաժարվել է պատասխանել, թե ում է պատկանում ամառանոցը։ Վաղեմության ժամկետի վերաբերյալ՝ ո՛չ, Սեյրան Օհանյանի մասով չի անցել, քանի որ փողերի լվացման մեղադրանք կա»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար:
Սեյրան Օհանյանը առողջական վիճակից ելնելով բացակայում է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, 3 պատերազմներ անցած Սեյրան Օհանյանի բացակայությամբ։ Նրանք լքեցին դահլիճը։
Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Բացի այդ, Սեյրան Օհանյանը, հիշյալ առանձնատան տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ՍՊ ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք։ Այնուհետև՝ Սեյրան Օհանյանը, վերոգրյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին: Արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը: Բացի վերոգրյալը, Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները, որի հետևանքով չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ` 123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը:

Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս. Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։

Մոսկվայում ձերբակալված Վագիֆ Սուլեյմանովն ամենաազդեցիկ «ադրբեջանցի օրենքով գողերից» մեկն է։

SHOT-ի տվյալներով՝ 59-ամյա Սուլեյմանովը գտնվում է Սախարովոյի հատուկ կալանավայրում։

Նա այնտեղ կմնա 3 ամիս, որից հետո կարտաքսվի Ադրբեջան։

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեկնած ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկաններին Սուսաննա Ե․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակիչը հանդիսանում է 44-ամյա Էմիլ Վ․-ն, ով մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մանանդյան փողոցի իր բնակարանից ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխել, որտեղ վերջինս ներկայացրել է առանց գրառումների ատրճանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էմիլ Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեկնած ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկաններին Սուսաննա Ե․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակիչը հանդիսանում է 44-ամյա Էմիլ Վ․-ն, ով մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մանանդյան փողոցի իր բնակարանից ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխել, որտեղ վերջինս ներկայացրել է առանց գրառումների ատրճանակ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էմիլ Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը: 

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

  • Տրանսպորտային քարտ,
  • Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից),
  • Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

  • transport.yerevan.am կայքում,
  • Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ»,- հայտնում են քաղաքապետարանից:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ֆոտո

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև

Ուկրաինան, գտնվելով զուտ պաշտպանական իրավիճակում, Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթելու հնարավորություն չունի. Թրամփ

Իսրայելի բանակը կոչ է արել տարհանել բնակչությանը Գազայի հարավ

Միացյալ Նահանգները և Եվրամիությունն առևտրային «Շրջանակային համաձայնագիր» են ստորագրել

ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները

Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն. Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին

Կիսամերկ Ջորջինան ցուցադրել է Ռոնալդուի հերթական թանկարժեք նվերը